Friday, 07 06 2024
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո

Ողբերգական պայթյունն ու Հայաստանի տեղեկատվական սպառնալիքները

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունն ու դրան հաջորդած հանրային վարքագիծը հերթական անգամ ի ցույց դրեցին Հայաստանի խոցելիությունը տեղեկատվա-քարոզչական դաշտում, ի ցույց դրեցին այն խպորքային խնդիրները, որ ունի Հայաստանը տեղեկատվական հոսքերը կառավարելու հարցում, հատկապես արտակարգ իրավիճակներում:  Անցնող  երկու օրերին արձանագրվեցին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է հնարավոր տեղեկատվական սադրանքի ենթարկել հայկական հանրությանը, ընդ որում շատ հաճախ դրա համար չգործադրելով առաձնապես մեծ ջանք: Ընդ որում, պետք է նկատել, որ արտակարգ իրավիճակներում տեղեկատվական գրոհները եղել են թե ներսից, թե դրսից: Մասնավորապես, ողբերգական պայթյունից հետո անմիջապես, գրեթե ակնթարթորեն գործի անցան ռուսական տեղեկատվա-քարոզչական դաշտում գործող հայտնիներ Արամ Գաբրիելյանցը և Սեմյոն Պեգովը, որոնք այս տարիների ընթացքում լիովին բաց ներկայացրել են նաև Հայաստանի ներքին կյանքի հանդեպ իրենց քաղաքական համակրանքները և դիրքավորվել Հայաստանի իշխանության դեմ գործողությունների դաշտում: Տեղի ունեցած ողբերգությունն անմիջապես փորձ արվեց օգտագործել այդ խնդիրների համար: Գործնականում շատ արագ միացան հենց ներքին խմբերը, բաց տեքստով հաղորդելով, որ տեղի ունեցածը Հայաստանի կառավարության քաղաքականության հետևանք է՝ ադրբեջանական ահաբեկություն:

Կարելի է թվարկել քաղաքական տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների այլ օրինակներ: Բազմաթիվ էին նաև «կենցաղային» ապատեղեկատվության, նենգափոխումների դեպքերը և այդ ամենն անկասկած դեռ շարունակվելու է: Մեծ  հաշվով, տեղեկատվա-քարոզչական այդօրինակ մարտահրավերերը տեղեկատվական դարաշրջանի այսպես ասած հակառակ «էֆեկտն» են, որից ապահովագրված չէ որևէ պետություն: Հարցն այն է, թե ինչպես լուծել կառավարելիության խնդիրը: Այստեղ շատերը նշում են, որ կառավարությունը պաշտոնական աշխույժ տեղեկատվական քաղաքականություն վարելու պարագայում կարող է լուծել հարցը, քանի որ ապատեղեկատվությունն աշխատում է տեղեկատվական բացերի պարագայում: Ասել, թե այդ առումով իրավիճակի գնահատականը հեռու է ճշմարտությունից, կլինի թերևս սխալ, սակայն տեղեկատվական ազատության և տեխնոլոգիական հագեցածության ներկայիս ժամանակաշրջանում որևէ կառավարություն ի զորու չէ այսպես ասած քանակական առումով հակադրվել տեղեկատվական մյուս հոսքերին: Հետևաբար, կառավարության դաշտում է խնդրի մի մասը՝ վարել աշխույժ և նախաձեռնողական տեղեկատվական քաղաքականություն, սակայն հասարակության դաշտում է նաև խնդրի մյուս և առավել խորքային մասը՝ լինել մեդիագրագետ, չտրվել ապատեղեկատվությանը, տարբերակել կեղծիքը: Սա իհարկե չափազաննց բարդ հարց է, հաշվի առնելով հայկական հանրության թե ընդհանուր կրթվածության և գրագիտության աստիճանի ոչ այնքան բարձր լինելը, թե նաև այդ առումով պատասխանատու ինստիտուցիոնալ կառույցների համակարգային բացակայությունը:

Խոսքն այն մասին է, որ հասարակական-քաղաքական միավորների, մեդիա-փորձագիտական դաշտի գերակշռող մասը՝ որ պետք է օգներ պետությանը կառավարել տեղեկատվական իրավիճակը և ապահովեր տեղեկատվական անվտանգություն, ինքն է տարբեր նկատառումներից և շահադիտությունից ելնելով տրվում քարոզչական-տեղեկատվական կեղծիքին և նենգափոխումներին: Մինչդեռ, կան երկրներ, որոնք կառավարելիության խնդիրը լուծում են տեղեկատվական ազատությունների հստակ սահմանափակումներով, նվազագույնը արտակարգ իրավիճակներում, կամ՝ ընդհանրապես: Ի՞նչ լուծում է անհրաժեշտ Հայաստանի համար՝ տեղեկատվական և քարոզչական անվտանգությունը բարձրացնելու, միևնույն ժամանակ պետության վարկն էլ բարձր պահելու համար, թերևս խորքային քննարկման առարկա է: Բայց, անհերքելի է, որ լուծում անհրաժեշտ է, հակառակ պարագայում հետևանքը լոկ տեղեկատվական խեղված պատկերը չէ, այլ լայն իմաստով սպառնալիքը ազգային անվտանգությանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում