Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Հունական « Greek City Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ:

Հոդվածագիրը նախ անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը, որով վերջինս IGB-ը ( Interconnector Greece-Bulgaria- Հունաստան-Բուլղարիա գազամուղ- խմբ) բնութագրել էր որպես «արժեքների խողովակաշար», որը կապում է Հունաստանի բնական գազի փոխադրման ազգային համակարգը Բուլղարիայի ցանցի հետ եւ կարող է տարեկան միլիարդավոր խորանարդ մետր գազ տեղափոխել Ադրբեջանից: Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության մասին՝ հոդվածագիրը հարցադրում է արել, թե որքանով են տեղին Հունաստանի ղեկավարության նման հայտարարությունները:

«Եթե որպես օրինակ նայենք նաև մեդիա ոլորտին, ապա այն արժեքները, որոնց մասին խոսում է Միցոտակիսը, բավարար չեն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է . «Նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձում է լռեցնել մնացած բոլոր քննադատներին»: Ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում երկրի ներսում, եւ քննադատական դիրքորոշմամբ բոլոր տպագիր թերթերը փակվեցին: Պետական գրաքննության թիրախում գտնվող անկախ լրատվական կայքերի մեծ մասը, ինչպիսին է Azadliq amd Meydan TV-ն, գործում են արտասահմանում»,- ասված է հոդվածում:

« Greek City Times»-ի հոդվածագիրը դրանով է նաեւ բացատրում, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկանության աշխատակից չի պատժվել լրագրողին ծեծելու կամ վիրավորելու համար, և որ «Բաքվի ռեժիմը փորձում է արտաքսման մեջ գտնվող անկախ լրագրողներին լռեցնել՝ ճնշում գործադրելով երկրում մնացած նրանց ընկերների ու հարազատների վրա:

«Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ալիևի վարչակարգը լրագրողների վրա իր հարձակումներն արտահանում է Ադրբեջանի սահմաններից դուրս»- նկատում է հոդվածագիրը:

«Greek City Times»-ի լրագրողը ներկայացրել է 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս.

Մայիսի 31 -ին ադրբեջանցի բլոգեր Թուրալ Սադօղլին, ով ապրում է Գերմանիայում, սակայն ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները իր դեմ դավադրություն են նախապատրաստում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ կյանքը լուրջ վտանգի տակ է։ Այս անգամ նրանք ինչ-որ բան են ծրագրում իմ դեմ։ Համապատասխան հանձնարարական է տվել նախագահի աշխատակազմը: Այդ իսկ պատճառով ծնողներս վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվում՝ նախագահականի դիմաց։ Ես խնդրում եմ քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին աջակցել նրանց», – գրել է Սադօղլին «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի ուշ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին իր սոցիալական ցանցերում հաստատել է բլոգերի կյանքին սպառնացող վտանգը:

«Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալ և բլոգեր, «Azad soz» (Խոսքի ազատություն) կազմակերպության ղեկավար Թուրալ Սադօղլին գրել է իր կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Ալիևի ռեժիմը բազմիցս ձերբակալել, առեւանգել եւ շանտաժի է ենթարկել արտասահմանում բնակվող իր հակառակորդներին։ Իլհամ Ալիևը բազմիցս ահաբեկչական խմբավորումներ է օգտագործել նրանց դեմ, ում նա չէր կարողացել ձերբակալել։ Անցած տարի Բայրամ Մամեդովը սպանվել էր Ստամբուլում, Վուգար Ռզան՝ Բելգիայում, Հուսեյն Բակիխանովը՝ Թբիլիսիում: Փորձեր են արվել սպանել Մագոմեդ Միրզալիին, Օրհան Աղաևին, Օրդուխան Բաբիրովին, Գաբիլ Մամեդովին։ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ Մագոմեդ Միրզալիի սպանության փորձի համար։ Թուրալ Սադօղլիի նկատմամբ սպանության սպառնալիքը, նրա բնակության հասցեն փնտրելը բավական լուրջ խնդիր է։ Եվրոպական իրավապահ մարմինները պետք է ապահովեն Թուրալի անվտանգությունը», – ասել է Մուխթարլին։

Հոդվածագիրը մեջբերում է նաև «Infoteka24»-ի հրապարակումը Եվրոպայում ևս մեկ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի վրա հարձակման մասին։ Այս անգամ հարձակման զոհ է դարձել բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, ով հայտնի է Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի հասցեին քննադատություններով:

Մանաֆ Ջալիլզադեի հարձակման ենթարկվելու փաստին անդրադարձել է նաև Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մուհամադը։

«Շվեյցարիայում բնակվող բլոգեր Մանաֆ Ջալիլզադեին 2022 թվականի ապրիլի 29-ին իր տան դիմաց երեք ադրբեջանցիներ դաժան ծեծի են ենթարկել: Նրա վիճակը շատ ծանր է», – գրել էր նա «Թվիթեր»-ի իր էջում։

« Greek City Times»-ի լրագրողի խոսքով՝ սրանք ընդամենը 2022 թվականի մի քանի օրինակներ են, սակայն նման դեպքեր կարելի է վեր հանել Ադրբեջանի հետխորհրդային շրջանի յուրաքանչյուր տարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում