Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Խաղողի արտահանումը կարող է հանգեցնել որոշակի ընդհարումների․ գյուղացու անվան տակ սուբսիդավորվում են ուրիշները

Վերջին ամիսների ընթացքում հայ տնտեսվարողների համար բազում խնդիրներ էին առաջացել Վերին Լարսում, որի հետևանքով արտահանման ենթակա մթերքը փչացել էր ու տնտեսվարողներին հասցրել մեծ քանակի վնասներ։ Խնդիրներ առաջացել էին գրեթե յուրաքանչյուր մթերքի արտահանման ժամանակ, հատկապես՝ ծիրանի, որի երկարաժամկետ մեքենաներում մնալը՝ հանգեցրել էր մթերքի փչանալուն։ Արտահանողները տոննաներով ծիրան էին դեն նետում, քանի որ այն այլևս պիտանի չէր ոչնչի։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, որի փոխանցմամբ՝ Հայաստանը ծիրանի արտահանման խնդիրներ այլևս չունի։ Բարեբախտաբար, ծառացած խնդիրներին լուծում տրվել է, որի շնորհիվ արտահանումն արդեն ընթանում է իր բնականոն հունով։ Սննդի անվտանգության ծառայությունն ապահովում է համապատասխան ձևակերպումները, որն օգնում է խուսափել սահմանային գոտում առաջացող խնդիրներից։ Կազմակերպության ծառայություններն արդեն գոհացնող են։ Ցավոք, մինչ կարգավորումը, ինչպես արդեն նշեցինք, մեծ կորուստներ են հասցվել, որի պատճառներից մեկն էլ այն էր, որ Էկանոմիկայի նախարարությունը նախապատրաստական աշխատանքներ չէր իրականացրել։ Ի ուրախություն, ներկա դրությամբ խնդիրներ չկան, վնասներն էլ փորձում են մեղմել։ Նշենք, որ արտահանողները շուրջ հազար տոննա մթերք են աղբը նետել։ Այս պարագայում ո՛չ գյուղացին, ո՛չ տնտեսվարողը շահույթչի ունեցել։ Գյուղացու միակ շահույթն այն էր, որ իր գումարը ինքը նախօրոք ստացել էր, սակայն համագյուղացիների հետ արտահանման ժամանակ՝ շահույթն այդքան էլ շատ չէր ու կորուստներ, այնուամենայնիվ, եղան։ Այն գործարաններն էլ, որոնք իրացրել էին մթերքը՝ կրկին տուժեցին՝ թե՛ նյութապես, թե՛ ֆինանսապես։

Բերբերյանի խոսքով՝ նախատեսվում է մեծաքանակ կարտոֆիլի արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան, քանի որ ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, պարենի պահանջարկ ունի և ունենալու է։ Հստակ դժվար է ասել, թե արդյոք այս անգամ էլ խնդիր կառաջանա, թե ոչ, սակայն ճիտ մոտեցման շնորհիվ հնարավոր է խուսափել որոշակի խնդիրներից։ Մեր զրուցակցի կարծիքով՝ երբեմն այնպիսի մարդիկ են առաջ գալիս այս խնդիրների լուծման համար, որոնց անհրաժեշտությունը չկա։ Այսօր ամեն բան թանկացել է՝ սկսած դիզվառելիքից, որի պատճառով գյուղացու համար դժվար է դարձել հող մշակելը։ Սրա լուծման համար քայլեր են պետք ձեռնարկել ու չպետք է ամեն մարդ, ամեն լրատվամիջոց՝ անտեղյակ լինելով խնդրից, սկսի խոսել ու կեղծ լուրեր տարածել։

«Ցավոք, ունենք կադրային  վիճակի լուրջ խնդիրներ ու դա առկա է գրեթե յուրաքանչյուր ոլորտում։ Կարծում եմ՝ Կառավարությունը պետք է հասկանա, որ տգետներով առաջ չեն գնում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Կառավարությունն իր գործում մի մեծ թերություն ունի՝ գյուղացու անվան տակ դուրս է գրում սուբսիդացիաներ ու տարբեր տոկոսի վարկեր։ Կարելի է ասել, որ վիճակը ծիծաղելի է, քանի որ գյուղացին արտադրում է, սակայն սուբսիդավորում ստանում է բանկը, պարարտանյութ ներկրողը․ աբսուրդ է, գյուղացու անվան տակ ուրիշները շահույթ են ստանում, չնայած նրան, որ մինչ այդ էլ այդ մարդիկ շահույթ ունեին։

Արտերկրից պարարտանյութ ներկրելը ներկա դրությամբ տասնչորս հազար դրամ է, սակայն մեզ մոտ այն դարձրել էին քսան հազար և ավելի դրամ։ Սուբսիդավորումը գնում է այն մարդկանց գրպանը, որոնք ներկրող են․ դա գյուղացու հետ բացարձակապես կապ չունի։ Նույնիսկ կային կազմակերպություններ, որոնք չիմանալով, թե պարարտանյութն ինչ է, գանլու էին անորակ ու էժան պարարտանյութը գնեին և վաճառեին գյուղացուն։ «Խաղողի արտահանումը կարող է հանգեցնել որոշակի ընդհարումների։ Ավելի լավ է գյուղացին հիսուն դրամ սուբսիդավորում ստանա և հարյուր դրամով հանձնի, ունենա շրջանառություն, քան գործարանը հարյուր դրամով ընդունի ու ստանա անտոկոս կամ ցածր տոկոսով վարկ, որն ապահովում է պետությունը։ Այս բնագավառում լուրջ բարեփոխումներ են պետք, յուրաքանչյուր ճյուղում համակագային բարեփոխումների խիստ կարիք կա։ Մենք պատրաստ ենք համապատասխան ծրագիրը ներկայացնել Կառավարությանն ու միասին աշխատել»,- եզրափակում էր իր խոսքը Հրաչ Բերբերյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում