Tuesday, 14 07 2026
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել

Ինչ է նշանակում Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին Բայրամովի հայտարարությունը․ պարզաբանում են փորձագետները

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու նպատակով Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու իր նկրտումներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Իրանի տարածքով ճանապարհ Նախիջևանի հետ այսպես թե այնպես Ադրբեջանը ունի, հիմա պատերազմի ընթացքում Արցախի հարավային օկուպացված շրջաններից Ադրբեջանը ավելի կարճ ճանապարհ է փորձում կառուցել: Դրա մասին Ադրբեջանի իշխանությունները բավականին վաղուց են հայտարարել, ուղղակի այստեղ այլ հարց կա, որ նշված հանգամանքը փորձում են օգտագործել Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ տարանցիկ ճանապարհը կլինի Իրանի տարածքով, Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային նախագծերից, և փորձում են դրա միջոցով հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ համաձայնության գալու այսպես կոչված « Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնչեցրել է սպառնալիք Հայաստանի հասցեին` հայտարարելով, որ Հայաստանը ուզի, թե չուզի այդ միջանցքը բացվելու է:

«Նշված գաղափարից ադրբեջանական կողմը չի հրաժարվել, դա իրենց համար առաջին հերթին քաղաքական նպատակ է, Թուրքիայի համար՝ ևս: Այլ հարց է, որ նրանք փորձում են դիվերսիֆիկացիա իրականացնել և ունենալ ավելի կարճ ճանապարհ Իրանի տարածքով ու ևս մեկ ճանապարհ Հայաստանի տարածքով»,- հավելեց Հովհաննիսյանը։

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Ադրբեջանի հետ Նախիջևանի միակ կապը եղել է ու կա Իրանի տարածքով, իսկ վերջին պայմանավորվածությունները պարզապես պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից նոր ճանապարհի կառուցման մասին են։

«Այսինքն՝ այստեղ որևէ նորություն չկա, պարզապես ավելի մատչելի և նպաստավոր կապուղիներ են փորձում ձևավորել: Եվ դա փորձում են որպես շանտաժի միջոց օգտագործել Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Այսինքն, եթե Հայաստանը չտրամադրի միջանցքային տրամաբանությամբ ճանապարհը Ադրբեջանին, ապա դուրս կմնա տարածաշրջանում ընթացող կապուղիների ապաշրջափակման գործընթացից և կմնա դարձյալ մեկուսացված, Ադրբեջանն էլ կշարունակի իր կապը Իրանի ճանապարհով։

Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ փոփոխություն չկան, և նրանք դեռևս շարունակում են Հայաստանից պահանջել ապաշրջափակումը հենց միջանցքային տրամաբանությամբ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարել էր, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում