Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը Արցախը պահելը առաջնահերթություն չեն համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ այն վիճակում ենք, որ դե յուրե Արցախը մեզ համար գոյություն չունի, հանձնված է ռուսական կողմին․ Արցախի նկատմամբ մեր դիրոորոշումը պետք է վերանայվի, այլապես անվտանգային խնդիր չենք կարող լուծել: Արցախը հայկական պահելու բոլոր հնարավոր տարբերակներից հրաժարվել ենք: Քաղաքական համակարգը ամբողջությամբ հրաժարվել է Արցախից․ խոսքով հող չեն փրկում»:
Պետրոսյանի խոսքով՝ իշխանության և ընդդիմության կողմից Արցախը կազմակերպված ձևով հանձնվում է: