Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Դիմում եմ Ազգային ժողովի նախագահին. հայրենիքը ոչ ՔՊ-ական է, ոչ՝ ՀՅԴ-ական

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախցի խորհրդարանականը, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է, Հայաստանի հետ օրվա հարաբերությունները գնահատում է «ճապաղ» և հորդորում պատճառը փնտրել Երևանում:

Պարոնը կարո՞ղ է բացատրել, թե իր կուսակցության տեղի կառույցն ինչու է մերժել հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ հանդիպումը, բայց մեծագույն հաճույքով քննարկումներ է անցկացնում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ՝ Երևանում և Ստեփանակերտում: Կարո՞ղ է ուրանալ, որ Արցախի ԱԺ ընդդիմադիր կոչվող խմբակցությունները միայն մի խոսույթ ունեն. «Թող ՔՊ-ից մեկը համարձակվի ոտք դնել Ստեփանակերտ՝ կտեսնի»: Այս վակխանալիայի պայմաններում ո՞վ իր կյանքն ու քաղաքական ռեպուտացիան կվտանգի, երբ Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխողները «սամասուդ» են կազմակերպում:

Սրանից, իհարկե, չի հետևում, թե Հայաստանի իշխանությունը պետք է «նույն մանրադրամով վճարի»: Ամենևին, ընդհակառակն: Երևանը պարտավոր է սառնասիրտ լինել: Բոլոր մակարդակներում երկխոսության անհրաժեշտություն կա, հանուն որի պետք է ինչ-որ տեղ նաև «զոհաբերության» գնալ:

Դիմում եմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և հորդորում՝ անհապաղ կոմունիկացիա հաստատել Արցախի իր պաշտոնակցի հետ՝ խթանելու միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևավորումն ու մեկնարկելու աշխատանքային բնականոն քննարկումներ: Հայրենիքը ոչ ՔՊ-ական է, ոչ՝ ՀՅԴ-ական: Հայրենիքը մեկ-միասնական է, և նրա մարտահրավերները՝ բոլորինը: Եվ պիտի հնարավորինս հաղթահարվեն միասնաբար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում