Saturday, 08 06 2024
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ

Ղարաբաղի քննարկում թուրք-վրացական սեղանին. Իվանիշվիլու խորհրդանշական ազդակը

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Ստամբուլում քննարկել են Արցախի հարցը: Ոչ միայն Արցախի, իհարկե, նրանք քննարկել են երկկողմ հարցեր, բազմակողմ ձևաչափեր, ինչպես նաև «Ուկրաինան ու Ղարաբաղը», ինչպես հայտարարել է Չավուշօղլուն: Մասնավորապես, արցախյան թեմայի քննարկումը դիտարկվել է օրեր առաջ Վրաստանում տեղի ունեցած հանդիպման համատեքստում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ընդ որում, ուշադրության է արժանի Չավուշօղլուի ձևակերպումը: Նա խոսում է ոչ թե «հայ-ադրբեջանական» հակամարտությունը, այլ «Ղարաբաղը» քննարկելու մասին: Իսկ ի՞նչ կա քննարկելու, եթե «կրտսեր եղբայր» Իլհամ Ալիևը ամենուր և անընդհատ հայտարարում է, որ չկա ղարաբաղյան հարց՝ այն լուծել է: Ուրեմն, ի՞նչ Ղարաբաղ, եթե նույնիսկ Չավուշօղլուն չի օգտագործում Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը և խոսում միայն «Ղարաբաղը» քննարկելու մասին: Ի վերջո, բոլորը, այդ թվում իհարկե Չավուշօղլուն էլ, Ալիևն էլ հասկանում են, որ խնդիրը լոկ տերմինաբանությունը չէ և կան ձևակերպումներ, որոնք ունեն քաղաքական տողատակեր և Ղարաբաղ ձևակերպումը հենց այդպիսին է: Հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Անկարան օգտագործի ձևակերպումներ, որոնք կարող են այդքան էլ դուր չգալ կրտսեր եղբորը: Ամբողջ հարցն այն է, որ Անկարային էլ դուր չեն գալիս մի քանի աթոռի վրա նստելու «կրտսեր եղբոր» ձգտումները, և գլխավորապես՝ Կովկասում գերակա լինելու հավակնությունները: Հատկանշական է, որ Չավուշօղլուն այդ հարցերը քննարկում է Վրաստանի արտգործնախարար Դարչիաշվիլու հետ:

Բանն այն է, որ Ադրբեջանի կովկասյան հավակնությունները անհանգստացնող են թե Հայաստանի, թե Վրաստանի համար: Բաքուն ակնհայտորեն փորձում է ձևավորել այսպես ասած 1+2 ֆորմատ, որտեղ ինքը մի կողմից պատրաստ է աշխատել ռեգիոնալ եռյակի ձևաչափով, մյուս կողմից՝ հավակնում է լինել այդ եռյակի թելադրողը, ինչպես նաև այդ կարգավիճակում հարաբերվել մյուս բոլոր տերությունների հետ, այդ թվում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների: Միով բանիվ, Ադրբեջանը թեև աշխատում է օրինակ 3+3 ձևաչափի գաղափարի համատեքստում, բայց Ալիևի «մտքում» թերևս բոլորովին այլ դասավորություն ու շերտավորում է և Ադրբեջանը առնվազն պատկերացնում է 3+1+2 տրամաբանություն, որտեղ Հայաստանն ու Վրաստանը «ցածր լիգան» են: Իսկ ինչու՞ պետք է դա անհանգստացնի Թուրքիային: Իհարկե այդ անհանգստությունը Հայաստանի կամ Վրաստանի համար չէ:

Բանն այն է, որ այդօրինակ դասավորությունը խնդիրներ կառաջացնի Թուրքիայի ռեգիոնալ դերակատարման տեսանկյունից: Այդ դերակատարումը չի ենթադրում ինքնուրույն հավակնությամբ և դերով Ադրբեջան: Այստեղ է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի գնալու Թուրքիայի մոտիվներից մեկը՝ զսպել Ադրբեջանի հավակնությունները: Այդ առումով, ներկայումս գործնականում կա Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի որոշակի ընդհանուր շահ կամ հետաքրքրություն, որի ուղղությամբ արժե աշխատել:

Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցին «զուգահեռ», տևական լռություն էր խախտել վրացական ներկայիս իշխանության և մեծ հաշվով քաղաքականության «պատրիարքի» կարգավիճակ ստացած Իվանիշվիլին, որը մոտ մեկուկես տարի առաջ հայտարարեց քաղաքականությունը թողնելու մասին և լռություն էր պահպանում անցնող ընթացքում: Իվանիշվիլին չի վերադառնում քաղաքականություն, եթե իհարկե ֆորմալ իմաստից զատ այլ կերպ դուրս է եկել դրանից: Իվանիշվիլին ընդամենը տարածել է հայտարարություն, որտեղ կա թերևս երկու հատկանշական շեշտադրում: Նա նշում է, որ Վրաստանի կառավարությունը լավ է աշխատել և կարողացել է խուսափել պատերազմի վտանգից և այսօր նվազագույնի հասցնել այդ վտանգը, և երկրորդ՝ Իվանիշվիլին նշելով, որ Վրաստանը պետք է ամեն կերպ խուսափի Ռուսաստանի հետ պատերազմի թատերաբեմ լինելուց, նաև արձանագրել է, որ պետք է ապահովել նաև արևմտյան գործընկերների հետ և անել այնպես, որ չտուժի Վրաստանի եվրաատլանտյան կուրսը: Հատկանշական է, որ այդ ազդակը հնչում է Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցի ֆոնին:

Թբիլիսին ըստ ամենայնի Անկարան ներկայումս դիտարկում է որպես ռեգիոնալ կայուն բալանսի կարևոր կետ, առանց որի մեծ հաշվով չեն կարող էական խնդիրներ լուծել թե Արևմուտքը, թե Ռուսաստանը, և ավելորդ է խոսել իհարկե Ադրբեջանի մասին: Այդ պարագայում էլ թերևս ավելորդ է դառնում դիտարկել Անկարայի հետ ուղիղ շփման անհրաժեշտությունը Հայաստանի համար, ոչ միայն զուտ հայաստանյան խնդիրների և մարտահրավերների անմիջական համատեքստում, այլ նաև ռեգիոնում և դրա շուրջ առկա ավելի լայն հանգամանքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում