Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով

ՌԴ-ն դեմ չէ՝ Հայաստանից Արցախ զորակոչիկներ չգնան, բայց դեմ է, որ տեղի բնակչությունը լքի ԼՂՀ տարածքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ, ինչքանո՞վ է այն բխում նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթներից։

Նախևառաջ պետք է նշեմ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն իր բնույթով շատ «հում», բաց տեղեր թողնող մի փաստաթուղթ էր։Այն նույնիսկ իրավական անորոշ բովանդակցություն ունի, քանի որ մենք հստակ չգիտենք այն միջազգային պայմանագիր է, թե ոչ, բայց այնուամենայնիվ  այն կա և փաստացի ինչ-որ կարգավորումներ է սահմանում։ Նոյեմբերին 9-ի համաձայնագրով ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ուժերը տեղավորվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական զինված ուժերի դուրս գալուն զուգահեռ։

Ես այստեղ ուշագրավ եմ համարում «հայկական» տերմինը։ Իրականում շատ հետաքրքիր լեզվաբանական հարց է։ Հայկականն ու հայաստանյանը նույնը չեն։ Հայաստանյանն ավելի նեղ  հասկացություն է։ Ի՞նչ հասկանանք «հայկական»-ի տակ։ Ես մոտ մեկ տարի առաջ փորձագետների հետ քննարկեցի այս հարցը։ Հայկական բառը երեք իմաստով կարող է օգտագործվել՝ հայաստանյան, հայաստանյան+ԼՂՀ իմաստով և միայն ԼՂՀ։ Հայկականն ամենևին էլ հայաստանյան չէ, այն ավելի լայն հասկացություն է և իր մեջ ընդգրկում է նաև ԼՂՀ-ն։ Հիմա այս բարձր փաստաթղթի մեջ գրված է ՝ հայկական։ Ադրբեջանցիներն ասում են՝ եթե հայկականն եք հանում, ապա հանեք  նաև բոլոր Զինված ուժերը, այդ թվում նաև ՊԲ-ն։ Մեր հայկական կողմն էլ ասում է՝ ես այստեղ դրել եմ հայաստանյան իմաստը և հետևյալ տրամաբանությունը՝ Պաշպանական բանակի զինված ուժերը ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի արական սեռի բնակչությունից։ Եթե այդ մարդկանց հայկական համարենք, ես պետք է ԼՂՀ արական սեռի բնակչությանը հանե՞մ այնտեղից։Հայկական կողմն ասում է՝ ես հայաստանյանը հանել եմ։ Ասեմ ավելին՝ նույնիսկ չի էլ հանվել։ Եթե նայենք, որ վերջին զորակոչը ՀՀ քաղաքացիներից ԼՂՀ 2020 թվականի ամռանը եղավ, ապա պարզ է, որ նրանց երկու տարին լրացավ, նրանք հետ եկան ու նոր զինվորներ չգնացին։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ այլ անորոշ կետեր կային, որոնք  մենք կարող էինք օգտագործել՝ եթե հնարավորություն ու ռիսկ ունենայինք։ Նույն ձևի անորոշություններ էլ մյուս կողմից կան։Տեսեք, թե հայկական բառի վրա ինչքան խնդիրներ են առաջանում։ Ձևականորեն որ նայում ես՝ Արմեն Գրիգորյանն ասում է, որ հայաստանյանը ինքը հանել է, դե յուրե հայաստանյան զինվորական այնտեղ չկա։ Փաստացի ասում է՝ հայկականի երկրորդ մասի համար ինքը չի կարող պատասխան տալ, թող դիմեն ԼՂՀ ղեկավարությանը կամ ՌԴ խաղաղապահներին։ Ինքը ՀՀ ԱԽ քարտուղար է, հայաստանյան զորք այնտեղ չունի, ուստի էլ ի՞նչ են իրենից ուզում։

Ադրբեջանն էլ ելնում է այն կանխավարկածից, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ չէ, պետք է Զինված ուժեր էլ չունենա։ Այստեղ Ադրբեջանը սխալ է, որովհետև եթե մարդը ԼՂՀ քաղաքացի է, ո՞նց է ինքը համարվում ՀՀ Զինված ուժերի ներկայացոււցիչ։ Այստեղ էլ մի երրորդ խնդիր կա, որովհետև ԼՂՀ քաղաքացիների մեծագույն մասը ՀՀ անձնագրեր ունեն։ Մի խուճուճ պատմություն է, որի գլխին կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը և որն ամենևին դեմ չէ, որ ՀՀ զինակոչիկներ չգնան Լեռնային Ղարաբաղ,այսինքն՝ տեղում ուժեղանա իր ազդեցությունը։ Բայց միաժամանակ սկզբունքորեն դեմ է, որ տեղի բնակչությունից համալրվող զինվորները լքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը։Եթե արական սեռը գնա, բնականաբար մյուս սեռի մարդիկ էլ դուրս կգան, մի օր Ադրբեջանը կկանգնի կասի՝ բնակչություն չկա ԼՂՀ տարածքում, դու  ու՞մ անվտանգությունն ես ապահովում, իրերդ հավաքի ու գնա։

Ընդ որում նույնիսկ ընտրույթունների ժամանակ ես ասել եմ, որ եթե ԼՂՀ բնակչությունը հայկական անձնագրեր ունի, պետք է  մեր ընտրություններին էլ մասնակցելու իրավունք ունենա։ ԿԸՀ-ն ասում է՝ ըստ բնակության վայրի է, բայց ի՞նչ կապ ունի բնակության վայրը, եթե  մարդն ունի անձնագիր ու եթե ԼՂՀ-ն ՀՀ իրավական տարածք չէ, ապա թող Ստեփանակերտի ներկայացուցչությունում քվեարկեն։ Այս խնդիրը դեռևս 1994 թվականից է գալիս և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չլուծվեց։ Մյուս նախագահների օրոք էլ, բայց քանի որ իրենք  էին Ղարաբաղից եկել Հայաստան՝ այդ կապը սերտ էր  ու ենթադրվում էր, որ պետք է լուծում ստանա, բայց այդպես չեղավ։

Այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները գնում էին ԼՂՀ ծառայելու՝ այդ խնդիրը կար, իրենք թուղթ էին ստորագրում, որ կամավորական են գնում ծառայելու։Մեր զորակոչիկների 70-80 տոկոսը Ղարաբաղում էին ծառայում, ի՞նչ հիմքով՝ կամավոր։Մարդը իրավաբանորեն կարող էր ասել, որ համաձայն չէ, ու իրեն չպետք է  ուղարկեին։ Հիշո՞ւմ եք, վերջին պատերազմից հետո  որոշ ծնողներ չէին ուզում, որ իրենց որդիները ծառայեին Արցախում, որոշ իրավաբաններ էլ ասում էին՝ մենք այնպես կանենք, որ ծառայեն։ Պարզապես մենք այս ամեն ինչը գիտեինք, բայց պետական շահերից ելնելով չէին բարձրաձայնում։

Ամփոփելով խոսքս նշեմ, որ Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում այսպես կոչված «մանևրներ» է անում, այսինքն ձևականորեն ճիշտ, բայց շատ հարցեր առաջացնող։

-Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով՝ ԼՂ իշխանություններից ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու։ Պաշտպանության բանակում կծառայեն նաև պայմանագրայիններ։ Այս հանգամանքն ինչպե՞ս եք գնահատում։ Ինչքանո՞վ են ռեսուրսները բավարար ՊԲ-ն պահելու համար՝ հատկապես այն կազմալուծելու Ալիևի հոխորտանքների ֆոնին։

Իրականում ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից անմիջապես հետո, նույնիսկ ՀՀ+ԼՂՀ պարագայում՝  հարց է բավարա՞ր էր Ադրբեջանի հարվածին դիմակայելու համար։ Կյանքը ցույց տվեց, որ բավարար չէր։Թեպետ ես կարծում եմ, որ եթե մի քիչ ճիշտ կռվեինք, շատ հարցեր այլ ձև լինեին՝ գուցե և բավարարեր։Փաստացի կայնքի օրինակը ցույց տվեց, որ բավարար չէր։ Հիմա եթե ՀՀ-ն բավարար չէր + ԼՂՀ, ապա պարզ է, որ ՊԲ-ն միայնակ ընդհանրապես բավարար չէ։ Եթե դու ունես 100․000 բնակչություն, լավագույն դեպքում զենքի տակ ես դնում 10-12 տոկոսը, դա կազմեց  10-12․000 զինծառայող, դա իհարկե  բավարար չէ, չհաշված տեխնիկական կողմը։Այս  պահին Արցախի Հանրապետությունը կա այնքանով, ինչքանով, որ ռուս խաղաղապահ ուժերը թույլ չեն տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կուլ տա։Սա ասում է ձեզ մի մարդ, որն իր գիտակցական կյանքի զգալի մասը հպարտացել է մեր արցախյան առաջին պատերազմի հաղթանակով։

-Մեծ հաշվով ստացվում է, որ ձևակա՞ն է ՊԲ առկայությունը։

-Սա շատ նուրբ հարց է և ես այս տարիների ընթացքում շատ եմ հարցրել զինծառայողներին,քաղաքագետներին, բայց ոչ ոք չի կարողանում պատասխանել, թե ՊԲ-ի իրավական ստատուսը ո՞րն է։ Մնում է վերլուծել․ եթե մաքուր վերլուծում ենք՝ Արցախի Հանրապետությունը կա, ՊԲ-ն էլ իր բանակն է, ինչպես  ոստկանությունը, ԱԱԾ-ն կամ Սոցապ նախարարությունը։ Բայց գաղտնիք չէ, որ պատերազմից առաջ ՊԲ-ն մեծապես ինտեգրված էր ՀՀ Զինված ուժերի կազմում, սա այն դեպքում, երբ Արցախի քաղաքացիներն ունեին ՀՀ անձնագրեր։ Հիմա ՊԲ-ն կա՞, թե ոչ։Ինձ թվում է՝ ամեն դեպքում կա ՊԲ-ն, պարզապես այլ հարց է, որ այն ժամանակվա ՊԲ-ի բովանդակությունը Հայաստանի Հանրապետությունն էր լցնում, ինքն ավելի մեծ ու հզոր էր, ֆունկցիոնալ զրահատեխնիկա ուներ, առիթի դեպքում՝ զգալի քանակությամբ օդուժ։ Հիմա այդ կեղևի մեջ ՀՀ-ի մասը դուրս է եկել, մնացել է ՊԲ-ն՝ Արցախում բնակվող քաղաքացիների հույսին։ ՊԲ-ն ֆունկցիոնալ առումով կա, բայց շատ սահմանափակ տեսք է ստանում։ Դեռևս չի նմանվել, բայց մոտենում է 90-ականների սկզբի ինքնապաշտպանական ջոկատների փաստական տեսքին, բայց լիարժեք չի մոտենում, որոհետև այն ժամանակվա ջոկատները հաճախ կենտրոնական կառավարում չունեին։

Միակ լուրջ  պլյուսն այս ամենում՝ Արցախում ռուսական զորքի ներկայությունն է։ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծել է, բայց դա այդպես չէ, Ղարաբաղի տարածքում էլ մենք ունենք շատ մեծ ռուսական բազա, որտեղ կա նաև տեղի հայ բնակչություն, մի մասն էլ զինված է , ինտեգրված պաշտպանական ուժերի կազմում։ Ռուսական կողմն էլ ամենևին շահագրգռված չէ, որ այդ մարդիկ զինաթափվեն՝ մանավանդ  Ուկրաինայի պատերազմի ֆոնին, երբ Ռուսաստանը կենդանի ուժի, էլ չասած նաև տեխնիկայի խնդիր ունի։Ալիևն ընկել է իր թակարդը, չկարողացավ վերջնական ճզմել։Նա կարողացավ փաստացի տարածքների մի մասը վերցնել, բայց մնացած մասի վիճակը բարդացրել է։ Ասում է ՝ ես հարցը լուծել եմ, հինգ տարի հետո պետք է ռուսները դուրս գան։ Մենք ասում են՝ չենք լուծել, ԵԱՀԿ Մինսկի խումբ ենք մեջբերում, իսկ ռուսները շուրջը չեն նայում, մտածում են ուկրաինական պատերազմից գոնե առանց վնասի պրծնելու մասին։ Ալիևն էլ սպասում է  աշխարհի զարգացումներին՝ չբացառելով, որ եթե Ռուսաստանը շատ թուլանա ՝ կճզմի ռուսական կոնտինգենտը ու տեղի  հայ բնակչրությանը ցեղասպանության կենթարկի։Ալիևն ուժեղանում է՝ պատրաստ տարբեր զարգացումների։Իսկ մենք չգիտես ինչ ենք անում, Հատիսում արձանի հարց ենք լուծում, րոպեական հարցեով ենք ապրում։ Սա շատ ցավալի է…

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում