Saturday, 11 07 2026
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան

Ադրբեջանը հիմնավորել է Արցախի պաշտպանական բանակի անհրաժեշտությունը

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սեպտեմբերից Արցախում չի լինի Հայաստանից մեկնած զորակոչիկ: Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները 44-օրյա պատերազմի բերումով հաստատվել էին Արցախում՝ ԼՂ պաշտպանական բանակին օգնելու համար: «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», հայտարարել է Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Թեման օրերս փորձել էր շահարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բաքուն ընդհանրապես պարբերաբար անդրադառնում է դրան, հայտարարելով, թե չի կատարվում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության դրույթը, ըստ որի Արցախում չպետք է լինի բանակ: Օրերս Ալիևը հայտարարեց, թե ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, որ շաբաթներ առաջ այցելել է Բաքու, խոստացել է իրենց, որ այդ խնդիրը կլուծվի հունիսին, սակայն առ այսօր լուծված չէ: Թե ով է եղել ՌԴ ՊՆ այդ պաշտոնյան, որ խոստումներ է տվել Ալիևին, թերևս հնարավոր էր պարզել Հայաստան այցելած  ռուսական հետախուզության ղեկավար Նարիշկինից, որը նաև սերտ կապեր ունի ադրբեջանական բիզնես և իշխանական շրջանակների հետ: Բայց, նոյեմբերի 9-ի փաստաթղթի որևէ կետով սահմանված չէ, որ Արցախում չպետք է լինի պաշտպանական բանակ: Այո, խոսք կա հայկական զորամիավորումների դուրսբերման մասին, ինչի մասին խոսում է նաև Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի բանակի զորամիավորումները դուրս են գալիս Արցախից, բայց դա բոլորովին չի նշանակում և չի կարող նշանակել, որ Արցախից դուրս են գալիս նաև տեղի պաշտպանական ուժերը: Ավելին, անհեթեթություն է մտածել, թե Արցախի բանակի «լուծարման» մասին ձևակերպումը լինելու էր «դուրս են գալիս» տրամաբանությամբ, որովհետև այդ բանակում ծառայում են Արցախի քաղաքացիներ, հետևաբար նրանք տեսականում կարող են չլինել զինվորական, բայց ոչ թե «դուրս բերվել» Արցախից:

Միաժամանակ, զինվորական լինելու, այլ կերպ ասած Արցախի պաշտպանական բանակ ունենալու անհրաժեշտությունը հիմնավորել է հենց ինքն Ադրբեջանը, երկու առումով՝ փաստաթղթային և գործնական: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը արձանագրում է «շփման գիծ» հասկացությունը, որը այսպես ասած ռազմական հասկացություն է, խաղաղ բնակչության միջև «շփման գիծ» հասկացություն չի կիրառվում որևէ կոնֆլիկտում:

Նոյեմբերի 9-ի  փաստաթուղթը, որ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը, սահմանում է, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են «շփման գծի» երկայնքով, այսինքն Արցախի ինքնապաշտպանության ուժերի՝ պաշտպանական բանակի և ադրբեջանական զինուժի միջև, խաղաղություն կամ հրադադար ապահովելու համար: Թե ինչպես են ապահովում, սա իհարկե խոսակցության այլ նյութ է, բայց նաև այստեղ է այն գործնական հիմնավորումը, որ Ադրբեջանը «տվել» է Արցախում պաշտպանական բանակի առկայության համար: Մարտին տեղի ունեցան Փարուխ-Քարագլխի դեպքերը և դրանք Արցախի համար կարող էին ունենալ շատ ավելի խորը հետևանք, եթե չլիներ պաշտպանական բանակի դիմադրությունը, որի հետևանքով ավելի մեծ էսկալացիա թույլ չտալու համար «իրար եկավ» նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որը մինչ այդ պարզապես թույլ էր տվել ադրբեջանցիներին քայլելով գալ ու մտնել գյուղ: Այդպիսով, Իլհամ Ալիևն ու նրա զինուժը իրենց գործողություններով լավագույնս են հիմնավորում, որ Արցախում պաշտպանական բանակի հարցը ոչ թե բանակի լինել, թե չլինելու, այլ ընդհանրապես Արցախում հայության լինել-չլինելու հարց է: Եվ սա թերևս լավագտույնս պետք է տեսնեն միջազգային բոլոր դերակատարները, որոնք նաև Իլհամ Ալիևի հետ քննարկում են դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալների ավելացման հարցեր և կնքում համաձայնություններ: Ի վերջո, երբ նաև ԵԽ նախագահ Միշելը խոսում է Արցախի բնակչության իրավունքների մասին, թերևս չի կարող որևէ կերպ հերքել այն, որ ցանկացած ժողովրդի համար առանցքային իրավունքներից մեկը ինքնապաշտպանության իրավունքն է: Ու, քանի դեռ որևէ մեկը Արցախի հանրությանը չի տվել անվտանգության բազմաստիճան այնպիսի երաշխիք, որը կասկած չի հարուցի հնարավոր «ճեղքումների» առնչությամբ,  Արցախի պաշտպանական բանակի լինելու հարցը պարզապես Արցախի լինելու հարց է, կրկնեմ՝ հենց Ադրբեջանի ձեռքով և վարքով հիմնավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում