Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Եվրոպայի հետ համագործակցությունը  Ալիևին տալիս է ցիվիլ տեսք, նույնը նաև Թուրքիային․ դա չի կարող  մեզ վնաս լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին համաձայնագիր կնքել առանց որևէ պայմանի՝ նվազեցնելու Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը: Ձեր կարծիքով Հայաստանում առկա մտահոգություններն այս համագործակցության վերաբերյալ տեղի՞ն են։

-Չեմ կարծում, թե այս  համաձայնագիրը կարող է փաստացի ուղղված լինել մեր դեմ։  Պարզ է, որ դա առաջին հերթինբ հարված է Ռուսաստանի ուղղությամբ։ Ես այստեղ Հայաստանի համար խնդիրներ չեմ տեսնում։ Պետք է նշել, որ սա  միանշանակ հարված է Ռուսաստանին, որը գալիս է Բաքվից և սա ունենալու է իր ազդեցությունը ռուս-ադրրբեջանական հարաբերությունների վրա։ Ինչպես  հայտնի է՝ Ռուսաստանի համար էներգետիկ մոնոպոլիզմի քաղաքականությունը միշտ եղել է ամենագլխավորը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի  տնտեսության հենքը նավթի և գազի արտահանումն է։ Հիմա Ադրբեջանը հարված է  կատարում այդ էներգետիկ մոնոպոլիզմի ուղղությամբ։ Ճիշտ է՝ այդ հարվածը շատ շոշափելի չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի փոքր կարողությունները, բայց այնուամենայնիվ հարված է և ես կարծում եմ, որ դա միանշանակ իր անբդրադարձը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։

-Երբ Ադրբեջանը Եվրամիության հետ ինչ-որ ուղղությամբ սերտացնում է համագործակցությունը, մենք դրանից պետք է մտահոգվե՞նք, թե հակառակը դա օգտակար է ընդհանուր պրոցեսին՝ այն իմաստով, որ Ադրբեջանին ավելի վերահսկելի է դարձնում։

-Չեմ կարծում, որ կարելի է  «վերահսկելի» բառով ձևակերպել, բայց ցանկացած դեպքում Ադրբեջանի համագործակցությունը Եվրոպայի հետ ինչ-որ առումով Ալիևին տալիս  է ավելի ցիվիլ տեսք և ես չեմ կարծում, որ դա չի բխում նաև մեր շահերից։Ալիևը ռուսական տիրույթում մեկ Ալիև է, այն Ալիևն է, որն իր բնական վայրենիի ձգտումները նույնիսկ չի էլ փորձում կառավարել, իսկ այն Ալիևը, որը համագործակցում է Եվրոպայի, արևմուտքի հետ, ստիպված է գոնե կրել ցիվիլ դիմակ և այդ առումով դա այնքան էլ վատ չէ մեզ համար։ Համենայնդեպս ես ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում։

-Ի դեպ, սա նաև Թուրքիային էլ չի՞ վերաբերում։ Եթե տեսականորեն Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, դա ավելի դրական զարգացում չի լինի մեզ համար՝ Թուրքիայի որոշակիորեն զսպվածության կոնտեքստում։

-Ես ցավոք սրտի որևէ հիմք չեմ տեսնում, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը։ Ասեմ ավելին՝ վերջին 20 տարիների ընթացքում, ինչ Էրդողանը հայտնվել է երկրի ղեկին 2020 թվականից՝ խոսել Թուրքիայի եվրաանդամակցության մասին ժամանակի վատնում է։ Եվ  սա այն դեպքում, երբ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը միայն ու միայն Հայաստանի շահերից է բխում։  Նման հեռանկարի դեպքում մենք կստանանք սահման Եվրամիության հետ, կստանանք ավելի կառավարելի ու ցիվիլ հարևան, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի պարագայում։ Դա շատ մեծ քայլ է լինելու Հայաստանի համար՝ ազատվելու Ռուսաստանի կախվածությունից։ Բայց ցավով եմ նշում՝ մոտ ապագայում այդպիսի հեռանկարներ ընդհանրապես չկան, Թուրքիան չի կարող դառնալ եվրոպական ընտանիքի մաս։

-Այսինքն՝ մեծ հաշվով  և՛ Բաքվի և՛ Անկարայի դեպքում Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը ոչ թե ի վնաս մեզ է, այլ հակառակը կարող է դրական զարգացում խոստանալ։

Քաղաքական առումով՝ միանշանակ,որովհետև մենք պետք է հասկանանք, որ շատ դեպքերում այդ նույն էլեմենտար կրակոցները սահմանում՝ ուղղորդվում են նաև Մոսկվայից, որն օգտագործվում է որպես լծակ Հայաստանին ճնշելու համար։ Ռուսաստանը չունի մեզ հետ սահման, ինչպես Վրաստանի հետ, Ռուսաստանը չի կարող այստեղ մտցնել սեփական զորքերը, ինչպես  հիմա Ուկրաինան է մտցնում, Ռուսաստանը թղթով մեր դաշնակիցն է․․․ այս ամենն արվում է միջնորդավորված՝ Ադրբեջանի միջոցով։ Եվ ինչքան շատ Ադրբեջանը կարողանա դուրս  գալ Ռուսաստանի «տակից», այնքան դա ավելի շատ է ձեռնտու մեզ։Այդ թվում նաև այն առումով, որ Ռուսաստանը կորցնի Հայաստանի վրա ճնշման ամենամեծ լծակներից մեկը, որը բոլոր վերջին տարիներին՝ մանավանդ պատերազմից հետո, հանդիսանում է Ադրբեջանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում