Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն մշակութային ժառանգության պահպանման և արժևորման բնագավառում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 11-ին պաշտոնապես հայտարարեցին «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի բացումն ազդարարվեց հուշագրով, որը ստորագրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

600 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022-ի հուլիսից մինչև 2023-ի դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության  իրականացմանն ու զարգացմանը:

«Ծրագրի իրականացումը երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից մեկն է: Թեման արծարծվել է Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև»,-ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Նրա խոսքով՝ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. նախատեսվում է մշակութային ժառանգության վերականգնման և ամրակայման, մասնագետների հմտությունների ամրապնդում ու զարգացում՝ շարունակական վերապատրաստման դասընթացների միջոցով: Այն իրականացվում է Ժառանգության ազգային ինստիտուտի կողմից՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի  վերականգնմանը: Նախագծի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել հուշարձանի պատմաճարտարապետական հետազոտություն: Այն նույնպես իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտը՝ համագործակցելով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ:

Երրորդ բաղադրիչը նվիրված է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության  վերակազմակերպմանը, արդիականացմանը և միտված է հավաքածուների արժևորմանը: Այն իրականացվելու է Լուվրի թանգարանի հետ համատեղ:

Վահրամ Դումանյանը կարծում է՝ ծրագիրը մատնանշում է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: «Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, որի պահպանությունը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ առաջնահերթությունը հատկապես նշանակություն ստացավ 2020-ին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության իրագործման հետևանքով, որով նոր մարտահրավերներ ստեղծվեցին Հայաստանի սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանության համար»,-նշեց նախարարն ու հավելեց, որ Ֆրանսիայի հետ իրականացվող ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է:

Անդրադառնալով 2022-ի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում  կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նախարարն ասաց, որ դրանց մի մասն է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի  երկու երկրների համագործակցությանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտեց, որ թանգարանի համար չափազանց կարևոր փուլ է սկսվում: «Էրեբունին Ուրարտուի թագավորության հուշարձաններից է ու մեր ազգային ու պետական ինքնության կարևոր խորհրդանիշ: Այն կարևոր դեր ունի Հայաստանի ու երկրի հնագույն պատմության ընկալման համար: Այստեղ հայ-ֆրանսիական արշավախմբի իրականացրած պեղումների շնորհիվ ֆիքսվել են նաև Երվանդունիների հետուրարտական շրջանի կարևորագույն կառույցներ, որը մեր պատմության չուսումնասիրված փուլերից է: Մեզ համար պատիվ է համագործակցել այս ծրագրի շրջանակում և ունենալ բոլորովին նոր ցուցադրություն»,-եզրափակեց Բադալյանը:

Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Էրեբունի թանգարանի հետ համագործակցությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում