Tuesday, 14 07 2026
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

Մեծ հոսք կա Ռուսաստանից, բայց դեռևս վաղ է խոսել մեր հայրենակիցների մեծ ներգաղթի մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը

Պարոն Մարկոսյան, կառավարությունը պարզեցրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Ինչպե՞ս եք սա գնահատում և արդյոք դա կլուծի՞ ժողովրդագրական խնդիրները:

Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս պահին մեծ հոսք ունենք Ռուսաստանից և Ուկրաինայից, և մարդիկ դժվարությունների են բախվում աշխատանքի և ուսման հետ կապված: Օրինակ, պետք է կարողանան իրենց երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանել, նաև այլ գործարքներ իրականացնել: Այդ առումով այդ նախաձեռնությունը ողջունելի է, բայց դեռևս բավականին տեղեր կան, որ պետք է ավելի պարզեցվի: Կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է շարունակական լինի, որովհետև երբ խոսում ենք ներգաղթի մասին, ապա պետք է նաև այնպես անել, որ վերադարձող մեր հայրենակիցները հեշտացված տարբերակող կարողանան այստեղ իրենց փաստաթղթային խնդիրները լուծել:

Կառավարությունը նշում է, որ որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն է և մեկ միասնական փաստաթուղթ սահմանելը: Մինչև հիմա շա՞տ էին վարչարարությունից դժգոհությունները:

Այո, կային դժգոհություններ: Սա հենց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն էլ նախաձեռնել, որովհետև առաջինը իրենց են տեղեկանում այդ խնդիրների մասին: Սակայն դեռևս խնդիրներ կան, օրինակ, մայրը կարող է լինել Ուկրաինայի կամ ՌԴ քաղաքացի և երեխային դպրոց տանելիս խնդիրներ են ծագում: Պետք է հավաքագրել խնդիրները և փորձել օրենսդրական դաշտում դրանց բոլոր լուծումները տալ, որովհետև փաստաթղթային խնդիրները բավական լուրջ են:

Այս տարի պարզ դարձավ, որ նախորդ տարիների համեմատ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ամենամեծ թիվն է գրանցվել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ այս տարվա 6 ամիսներին մոտ 10 հազար մարդ է դիմել քաղաքցիություն ստանալու համար: Սա ինչո՞վ է պայմանավորված:

Այո, բայց այնպես չէ, որ այդ 10 հազար հոգին ստանալով ՀՀ քաղաքացիության տեղափոխվելու են և բնակվեն Հայաստանում: Պարզապես, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով մարդիկ, այդ թվում մեր հայրենակիցները, իրենց բիզնեսի ազատ գործունեությունը, նաև իրենց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով ձգտում են ստանալ կամ վերականգնել իրենց ՀՀ քաղաքացիությունը:  Հիմա այդ գործընթացն է տեղի ունենում, բայց նույնիսկ այդ դեպքում դրական է, որ մարդիկ վերականգնում են իրենց ՀՀ քաղաքացիությունը:

Այսինքն՝ սա ժողովրդագրական խնդիր չի՞ լուծում:

Ցանկացած ներգաղթ, Հայաստանում մշտական բնակության հաստատում, նույնիսկ մեկ հոգու վերադարձ, հարց լուծում է: Մանավանդ, եթե խոսում ենք վերարտադրողական կարիքի մարդկանց վերադարձի մասին: Կամաց-կամաց պետք է վերադառնան, անհատական որոշումների հիման վրա, նաև հաշվի առնելով, թե ինչ հանգամանքների բերումով են վերադառնում: Բոլոր դեպքերում գործընթացը դրական է և ամեն ինչ պետք է անել այն ավելի հեշտացնելու, ավելի պարզեցնելու և այստեղ ծագող խնդիրները լուծելու համար: Բայց դեռևս վաղ է խոսել մեր հայրենակիցների մեծ ներգաղթի մասին:

Կոնկրետ այս պահին քաղաքացիություն ստանալու համար դիմումների մեծ քանակը կապված է այդ մարդկանց բիզնես գործունեության և ազատ տեղաշարժի հետ: Մասնավորապես, այսօր ՌԴ քաղաքացիների համար դժվար է տեղաշարժվել, նաև բիզնես գործունեությունը ծավալել, եթե աշխատում են արևմտյան շուկաների հետ: Նրանք իրենց բիզնեսը գրանցում են Հայաստանում, և դա նույնպես դրական է:

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների դինամիկան որոշակի փոփոխությունների ենթարկվե՞լ է:

Ոչ, նախորդ տարիների նման մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, նույն հոսքը կա: Թե ինչպես կվերադառնան այդ արտագնա աշխատանքից, կստանան իրենց աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն, թե չեն ստանա, դա հարցի մյուս կողմն է, որովհետև բավական շատ անորոշություններ կան: Այն մարդիկ, որոնք միշտ մեկնում էին սեզոնային աշխատանքի, այս տարի նույնպես մեկնել են: Այդ գործընթացում դեռևս թվային փոփոխություններ չեն արձանագրվել:

Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների թվի հետ կապված ունե՞նք որոշակի տեղաշարժ: Այդ միտումը պահպանվե՞լ է, թե ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված որոշակի զգուշավորություն կա մեր հայրենակիցների շրջանում:

Դեռևս կիսամյակային թվերը  չեն հրապարակվել, մասնավորապես Ռուսաստանի ՆԳՆ-ն չի հրապարակել, թե ինչ տարբերություն ունենք նախորդ տարվա համեմատությամբ, բայց այդ գործընթացը հիմա էլ կա: Մարդիկ կան, որ ձգտում են ստանալ ՌԴ քաղաքացիություն, չենք կարող ասել, որ այդ գործընթացը դադարել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում