Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

Առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պայմանագրի զորքերի հետքաշումը գործնականում ոչինչ չի տալու

«Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի», – Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանազատումը ընդհանուր առմամբ, երկարատև գործընթաց է և, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկինում եղած հարաբերությունները, կարծում ենք, որ այն հեշտ չի անցնի», – նշել է Բայրամովը։

Խոսելով սահմաններում տիրող կացության մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար մերժել է զորքերի հայելային հետքաշման մասին Երևանից հնչող առաջարկները։

«Հայաստանը առաջարկում էր լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ մասնավորաբար սահմաններից հետ քաշել զորքերն ու սահմանապահներին։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաժարվել է դրանից, քանի որ սահմանների պաշտպանությունը Ադրբեջանի պարտքն է և սահմանադրական իրավունքը», – հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ անկասկած է, որ դեմարկացիան ու դելիմիտացիան երկարատև գործընթաց է, սակայն լուրջ խնդիր է այն, որ Հայաստանի ու  Ադրբեջանի միջև գոյություն  չունի հրադադարի վերաբերյալ իրավական պայմանագիր, որը գրանցված կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում․ «Նշված հրադադարը խախտելու դեպքում այն կողմերի համար պատասխանատվություն կստեղծեր։ Իհարկե  կարևոր խնդիր է նաև այն, որ շփման գծում տեղակայված չեն միջազգային խաղաղարար ուժեր։ Այս իրավիճակն իր մեջ ներառում է ռազմական գործողությունների վերսկսման ներուժ։ Այդ  իրավիճակը  բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, բայց ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք ռազմական էսկալացիան կարող են օգտագործել իրենց քաղաքական մոտիվների համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Հայաստանն ի զորու չէ դուրս գալ Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների շրջանակից և առաջ բերել հրադադարի վերաբերյալ իրավական նշանակության պայմանավորվածություն ձեռք բերելու փաստարկներ․ «Դա այսօրվա մեր արտաքին քաղաքականության ամենալուրջ բացթողումներից է»։

Քաղաքագետը մատնանշում է՝ առանց հրադադարի իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի զորքերի հետքաշումը որևէ բովանդակություն չունեցող գործողություն է․ «Որովհետև զորքերը կարող են հետ քաշվել, կարող են առաջ գալ։ Եթե չկա խախտումների համար իրավական պատասխանատվություն միջազգային հանրության առջև և եթե չկա միջազգային հսկողություն շփման գծի վերաբերյալ, զորքերի հետքաշումը որևէ գործնական արդյունք չի կարող ունենալ։Զորքերը հետքաշումը բնական ու տրամաբանական կլիներ այն դեպքում, երբ կողմերն իսկապես ձգտեին խաղաղության և հրադադարի պայմանագիր կնքեին՝ ինչ-որ շփման գծի վերաբերյալ, որը չի կանխորոշում ո՛չ սահմանների հարցը, ոչ՛ վիճելի հարցերի ապագան, այլ պարզապես  ֆիքսում է մի դրություն, որ բացառի բախումներ ու ռազմական էսկալացիա։ Այդպիսի գործողություն չկա։ Եվ քանի դեռ բացակայում է՝ դա նշանակում է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության  ուղղությամբ իրական քայլեր անելու ցանկություն չունեն»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանը լուռ համաձայն է իրավիճակին և հետևում է Ռուսաստանի դաշնության կարգադրություններին։ Մեր զրուցակիցը համարում է, որ Ռուսաստանին տարածաշրջանային խաղաղությունը ձեռտու չէ․ «Ավելի լավ է ունենալ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը, երբ ցանկացած պահին որպես պատանդ կարելի է պահել Արցախում ապրող հայերին, Հայաստանի սահմանամերձ գոտում ապրող մարդկանց, ողջ հայ ժողովրդին ահաբեկել պատերազմի  վտանգով։ Այդ իրավիճակի գլխավոր պատճառը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է, Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հլու-հնազանդ ենթարկվում է այդպիսի որոշումներին, քանի որ իշխող ուժը Մոսկվայի խամաճիկն է»։

Քաղաքագետն ընդգծեց՝ արևմուտքը տարիներ շարունակ մշակել է մեթոդներ ու մեխանիզմներ,թե ինչպես կանխարգելել նման կոնֆլիկտները․ «Այդ ամենի մեջ մտնում է և՛ հրադադարի պայմանագրեր կնքելը, և՛ զորքերի հետքաշումը, և վերահսկողություն և պատասխանատվություն բախումների համար։Այսինքն գոյություն ունի միջազգային փորձ, որը ոչ ոքի համար նորություն չէ։Դա Հայաստանի համար բացարձակապես բացակայող գործիք է։ 1994 թվականից ի վեր  բոլոր հրադադարները խոսքի վրա հենված հրադադարներ էին։ Թե Հայաստանի և թե Ադրբեջանի ու Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն ունեցել իրական նպատակ վերացնել պատերազմի վտանգն ու սպառնալիքը, դրա համար միշտ սահմանափկվել են այսպիսի բանավոր քաղաքական պայմանավորվածություններով, ինչի արդյունքում 1994 թվականից մինչև 2020 թվականի սեպտեբերի 27-ը հարյուրավոր մարդիկ զոհվեցին շփման գծում ու դա մնաց անհետևանք։ Տեղի ունեցավ պատերազմի վերսկսում, ևս հազարավոր մարդիկ զոհվեցին և հիմա նույնպես շարունակվում է  այդ վիճակը։ Մինչև Հայաստանի իշխող ուժը հիմք չբերի օրակարգ հարց, որ պետք է կնքվի իրավաբանորեն պարտավորեցնող հրադադարի մասին պայմանագիր՝ միջազգային խաղաղարար ուժերի ներգրավմամբ, իրավիճակը ահա այսպիսին կլինի։ Ցավոք սրտի զոհվելու են մարդիկ, լարված է լինելու հասարակությունը, միշտ հնարավորություն է լինելու շանտաժ անել թե՛ մեր և թե՛ Արցախի հանրությունը և թե՛ նաև միջազգային հանրությունը»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում