Sunday, 05 05 2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

Ոստիկանությունն ամփոփել է Երևանում պարեկային ծառայության մեկամյա աշխատանքի արդյունքնրը

Արդեն մեկ տարի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում է պարեկային ծառայության Երևանի գունդը, որի ծառայողները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Այս տարվա ապրիլից էլ մայրաքաղաքի հաջողված փորձը ներդրվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում: Առաջիկայում ևս չորս մարզի հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկը կհսկեն պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումները:

Յուրաքանչյուր նոր գործ ենթադրում է որոշակի թերություններ, որ հիմականում փորձի պակասի հետևանք են: Մայրաքաղաքի պարեկներն էլ առաջին օրերին հանդիպեցին բարդությունների՝ հատկապես ճանապարհային երթևեկության հարցում դառնալով քննադատության առարկա: Սակայն, ի պատիվ նրանց, ի պատիվ ոստիկանության կրթահամալիրում նրանց կրթած դասախոսական կազմի, ի պատիվ ծառայության և ոստիկանության ղեկավարների` հաշված օրերի ընթացքում թերությունները շտկվեցին, իսկ առավելություններն աստիճանաբար դարձան ակնառու: Եվ այսօր, ստեղծումից մեկ տարի անց, պարեկային ծառայության արդյունքները բոլոր առումներով գոհացուցիչ են, իսկ մայրաքաղաքն այլևս անհնար է պատկերացնել առանց պարեկային կարգախմբերի հոգատար ծառայության:

Պարեկները ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Մեկ անգամ չէ, որ նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվել են հանցագործություններ, բռնվել օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվել վեճ ու կռիվների հնարավոր հետևանքներ:

Հատկապես արդյունավետ է պարեկների համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ինչը ակնառու է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում: Սա արդեն հատուկ ուշադրության թեմա է նաև այն պատճառով, որ 2022 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի: Այդ չարիքի դեմ անզիջում և հետևողական պայքար են մղում ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները` քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, և վստահորեն կարող ենք փաստել, որ պայքարն ավելի քան արդյունավետ է:

Արդյունավետության հարցում էլ իրենց լրջագույն ներդրումն ունեն նաև պարեկները:
Խոսենք թվերով: Գործունեության մեկ տարվա ընթացքում միայն Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք, «հարուստ» տեսականիով` մարիխուանա, շոկո, սփայս, մետամֆետամին, կոկաին, կրիստալ, մեթադոն և այլն: Արդեն իսկ հասցրել են ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերել նաև Շիրակի և Լոռու պարեկները: Հատկապես տպավորիչ էր Շիրակի պարեկների բացահայտումներից մեկը:

Հունիսի լույս 25-ի գիշերը Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով նրանք կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել էին կանեփանման բույսեր։ Պարեկները վարորդին և ուղևորին բերման էին ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել էին հեղուկով և մոտ 950 գրամ կանեփանման չորացված զանգվածներով լցված պլաստիկ տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, և այլն։

Կատարելագործվելու տեղ միշտ կա, և այս գիտակցումով է շարունակվում պարեկային ծառայության աշխատանքը: Մայրաքաղաքի փորձն արդեն հնարավորություն է տալիս մարզերում կազմակերպվող ծառայությունը զերծ պահել սկսնակի սխալներից, արագ հմտանալ և հասարակական կարգի պահպանումը, ճանապարհային երթևեկության կարգավորումն ու հանցագործությունների դեմ պայքարն իրականացնել նվիրվածությամբ, պարտքի գիտակցմամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում