Sunday, 12 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. Պապիկյանը նախագիծը ներկայացրեց ԱԺ-ին

Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման»,-ասաց Պապիկյանը:

Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ: Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:

«Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ու Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը: Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը:

Ամրագրումների գործընթացի հստակեցման նպատակով սահմանվում է, որ ամրագրման ենթակա են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններում աշխատող, այն պաշտոններ զբաղեցնող և մասնագիտություններ ունեցող աշխատողները, որոնց գործունեությունը չի կարող դադարեցվել համապատասխան կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Հստակեցվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում