Սա միջանցք չէ, տարանցիկ ճանապարհ է: Եթե ճիշտ շարժվենք, այս ճանապարհից չպետք է անհանգստանալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը` անդրադառնալով` Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցման մասին:
Գալիչյանի խոսքով` նոր ճանապարհը ռուսական զորքերն են պաշտպանելու, որն արդեն իսկ կասկածելի է. «Ադրբեջանը ցանկանում է Բերձորի բարձունքը ամբողջությամբ իր հսկողության տակ լինի: Ամենահավանականը, որ նոր ճանապարհը Մեծ շենով և Հին շենով անցնի: Ճանապարհի արտաքին հսկողությունը Հայաստանի ձեռքում պետք է լինի»: