Thursday, 16 05 2024
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն

Հաճոյախոսություններ կան և կլինեն, բայց «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրանը Ադրբեջանին կտրուկ կհակադրվի

Աշգաբադում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները։ Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում են Կասպյան երկրների 6-րդ գագաթնաժողովին։

«Մեր նախորդ հանդիպումից հետո մեր հարաբերություններին տրվել է հրաշալի իմպուլս, և մեր հարաբերությունները սկսել են զարգանալ ավելի արագացված տեմպերով»,- իրանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ առաջընթաց կա, մասնավորապես տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում։ Իրանի նախագահն, իր հերթին, շեշտել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներուժն ավելին է, քան օգտագործվում է։

«Մենք լրիվությամբ չենք օգտագործել մեր հարաբարությունների ներուժը: Կարծում եմ, որ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները, առևտրամշակութային կապերը կարող են էլ ավելի զարգանալ»,- ընդգծել է նախագահ Ռայիսին։

Սահմանակից Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել էին  ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Թեհրանը Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։ Բարձր մակարդակով տևական բանակցություններից հետո երկու երկրները որոշել են անցյալում թողնել լարվածությունը:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ Իրանը մշտապես հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է  հարևանների հետ հարաբերությունների սերտացումը․ «Այս իմաստով հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ կարող եմ ասել, որ վերջին շրջանում հարաբերությունները շատ ավելի լարված են, քան  նախկինում։Ադրբեջանը հիմա ուզում է Սյունիքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչին Իրանը կտրականապես դեմ է։ Ուստի այս դիվանագիտական հաճոյախոսությունները միշտ եղել են ու կլինեն, այլ բան է ռեալ քաղաքականությունը։ Պետք չէ մտածել, թե մենք նոր որակի հարաբերությունների ականատեսն ենք լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ չպետք է զարմանանք, որ վաղը այդ հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել, քանի որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անկանխատեսելի են․ «Փոխադարձ անվստահությունը միշտ էլ հղի է տարբեր երևէջներով»,-նկատեց մեր զրուցակիցը։

Իրանագետը միևնույն ժամանակ գտնում է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման շատ հարմար է, որպեսզի Հայաստանն ու Իրանը սերտացնեն հարաբերությունները, քանի որ այս թեմայով ունեն ընդհանուր շահեր․ «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան պնդեն «Զանգեզուրի միջանցքի» հարցում, անշուծշտ այդ հարցը լարցուցիչ լարվածության առիթ կլինի Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերություններում։Իսկ մենք այդ հարցի շուրջ պետք է Իրանի հետ համագործակցենք, քանի որ դա մեր և Իրանի գոյաբանական անհրաժեշտությունն է։ Ինչ էլ որ լինի՝ Իրանը միշտ տեր է կանգնում իր ազգային շահերին։ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ դրա շուրջ համաձայնությունն արդեն կա, որ այդ միջանցքը պետք է  լինի, մինչդեռ ես գտնում եմ, որ մեր հակադարձումներն այս հարցի շուրջ բավականաին թուլ են»։

Բեգիջանյանը համարում է, որ մենք Իրանի հետ այս հարցի շուրջ պետք է սերտ համագործակցենք՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ոչ բացահայտ․ «Հատկապես երբ իրանական կողմից դրական ազդակներ կան, մենք պետք է այդ համագործակցությունը սերտացնենք։ Իսկ եթե Սյունիքը տանք, հաջորդը պետք է Երևանը տանք։ Ադրբեջանը հենց այդ տրամաբանությամբ է շարժվում։ Իրենց նպատակն է սուվերեն միջանցքի տրամադրումը։ Խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց իրական նպատակը միջանցնք է։ Իրանում դա շատ լավ հասկանում են ու ամեն անգամ այդ հարցը օրակարգ են բերում՝  շատ ավելի կտրուկ հայտարարություններով ու ձևակերպումներով, քան մենք»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում