Friday, 24 07 2026
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի

Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի շանտաժը «ստորագրություն է» Ռուսաստանի շահերի տակ, թիրախում մենք ենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում Չմիացածների շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացած է և դրա մասին հետագա շահարկումները կործանարար կլինեն տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար: «Մենք երկար սպասում էինք, որ միջազգային հանրությունը կօգնի վերացնել անարդարությունը և վերջ կդնի ադրբեջանական հողերի օկուպացիային: Այդ նպատակով 1992թ. ստեղծվեց Մինսկի խումբը: Այն կոչված էր լուծում գտնելու այս հակամարտությանը, այլ կերպ ասած՝ վերջ դնելու օկուպացիային: Բայց դրա փոխարեն Մինսկի խումբը վերածվեց գործիքի նրանց ձեռքում, ովքեր ուզում էին, որ այդ օկուպացիան անվերջ շարունակվի: Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա, մենք դրան հրաժեշտ ենք տվել: Մինչդեռ Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել այն, բայց դա հնարավոր չէ, այն մահացած է»,- ասել է Ալիևը: Նա հավելել է, որ Մինսկի խմբի շուրջ հետագա ցանկացած շահարկումներ ոչ միայն անարդյունավետ են, այլև կործանարար են տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զբաղված է շանտաժով․ «Ընդ որում՝ շանտաժ, որն ուղղված է Միացյալ Նահանգներին,  Ֆրանսիային, եվրոպական կառույցներին ու առհասարակ արևմուտքին։ Սա «ստորևագրություն է» Ռուսաստանի շահերի տակ։ Այո՛, նա սպառնում է   ապակայունացմամբ՝ եթե ինչ-որ բան սկսի իր դուրը չգալ։Ընդ որում՝ նա բացարձակապես միտված չէ որևէ կոնսենսուսային լուծումների։ Նա միտված է միայն «ամեն ինչը և միանգամից» սկզբունքին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենի գլխավոր թիրախում մենք ենք, իրավիճակը պատանդը՝ ևս․ «Սրանից պետք է բխեն քայլեր, որոնք մեզ դուրս կբերեն այս պատանդային իրավիճակից»։

Հայաստանը պե՞տք  է շարունակի պնդել, որ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտությունը կա, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Մենք պետք է պնդենք, որ կա անհրաժեշտություն Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորման։ Իսկ որօպեսզի հարցը վերջնականապես կարգավորվի, դրա համար պետք են  համապատասխան միջազգային ինստիտուտներ, որովհետև Ադրբեջանի հետ բացառապես երկկողմ կամ ռուսական միջնորդությամբ հարթակները տանում են լուծումների, որոնք մեր շահերի հաշվին են ու ամենևին էլ կոնսենսուային լուծումներ չեն։ Այսինքն՝ լուծումներ են, որոնցից պետք է շահի Ադրբեջանը և Ռուսաստանը՝ մեր հաշվին։ Այդ հարթակների ստեղծման իմաստը դա։ Սա է պատճառը, որ Ալիևը Մինսկի խմբի հիշատակումների դեպքում ընկնում է հիստերիաների մեջ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ալիևի հայտարարությունները պատկերավոր է բնութագրում․ «Երբ գորտը իրեն  շատ է երևակայում, պատկերացնում է փիղ՝ պայթում է։ Հայաստանի դեմ ագրեսիան եղել է Ռուսաստանի կազմակերպած սցենարով՝ Ադրբեջանի  դերակատարութամբ, նրան Հայաստանի բանակի դեմ կռվելու հարցում օգնել են  Թուրքիան՝ գումարած Հայաստանում գործող հինգերորդ շարասյունը, ռուսական ագենտուրան։ Այդ պայմաններում ծանրագույն մարտերում Հայաստանը պատերազմել է 44 օր և պահել այն, ինչ կարողացել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ Ալիևը հիմա մոտավորապես  այն վիճակում է, ինչ Հայաստանի նախկին նախագահները, երբ նստեցին հաղթանակի դափնիների վրա ու պետությունը տարան կործանման․ «Ալիևը ավտոկրատ է, ինչպիսին որ Պուտինն է, մեծացած չեկիստական ավանդույթներով։ Ճիշտ կլինի, որ նման շանտաժների փոխարեն մտածի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կանոնավորման  մասին։ Եթե ինքը Ռուսաստանի թելադրանքի ծիրի մեջ է մնալու, հաջորդ հարձակվողը ռուսների թելադրանքով մենք  ենք լինելու։ Ռուսները մեզ չօգնեցին պատերազմի ժամանակ, անտարբեր եղան, իրենց զինեցին, հաջորդ ցիկլում մենք ենք  հաղթելու, եթե նույն սխեմայի մեջ  են գործելու։ Ալիևի  հաջորդը մեկ է Հայաստանի հետ գալու է  երկխոսության, որովհետև հայ ժողովուրդը պատերազմից քաղած վերքերը բուժում  է»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանին պետք է խաղաղություն՝ երկիր վերակառուցելու համար․ «Դրա համար պետք է խոսենք, բանակցենք, պնդենք Մինսկի խմբի գոյության անհրաժեշտությունը։ Հայաստանին դա պետք է, չպետք է ընդհատենք»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում