Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Ոչ վճռական, բայց շատ հետաքրքրական

WikiLeaks-ի հրապարակումների հերթական խմբաքանակը, որը վերաբերում էր Հայաստանին, բովանդակային բավական հետաքրքրական կառուցվածք ուներ՝ ներառելով թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններ: Հիշատակվում էին թե՛ ընդդիմությունն ու առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանն ու նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով, ի դեպ, սեպտեմբերից պատրաստվում է տեղեկատվական ակտիվություն ցուցաբերել, թե՛ Հայաստանում կոնյակի արտադրության ոլորտը, ինչը ոչ միայն տնտեսության կարևորագույն ճյուղերից է, այլ նաև հայաստանյան եզակի բրենդ աշխարհում: Ի դեպ, այդ առումով հիշատակումը բավական բացասական է և փաստացի հարված այդ հայկական բրենդին, ինչն, իհարկե, մտահոգության և մտորելու տեղիք է տալիս:

Ի՞նչն էր ընդհանուր առմամբ WikiLeaks-ի այդ ընդգրկունության պատճառը, «խաղացող» սուբյեկտների այդպիսի լայն հիշատակումը, ոլորտային այդպիսի բազմազանությունը: Ըստ ամենայնի, դա արտացոլանքն էր Հայաստանի ներկայիս քաղաքական, կամ տնտեսաքաղաքական իրավիճակի հանդեպ արևմտյան, ավելի կոնկրետ` ամերիկյան վերաբերմունքի: Հայաստանի տնտեսաքաղաքական կյանքը, չնայած առերևույթ գործընթացներին, խորքային իմաստով թերևս հայտնվել է վերջին երեք տարիների համար կարծես թե աննախադեպ տեղապտույտի մեջ, երբ առջևում կարևորագույն քաղաքական փուլ է` խորհրդարանի և նախագահի ընտրություն: Մինչդեռ քաղաքական ընդհանուր դաշտն աչքի է ընկնում առավել շատ իներտությամբ, քան այդ փուլից առաջ նախանշվող նախաձեռնողականությամբ:

Հայաստանում քաղաքական խաղը առաջ մղելու անհրաժեշտություն է զգացվում, և, ըստ ամենայնի, WikiLeaks-ի հերթական բացահայտումների գլխավոր շարժառիթն էլ հենց այդ է, և թերևս ընտրվել է բազմազան դիապազոն, որպեսզի խաղի շարժվելու հավանականությունն առավել մեծ լինի: Ներկայումս բավական հետաքրքրական կլինի սպասել հայաստանյան խաղացողների արձագանքներին` թե՛ ընդդիմության, թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի, թե՛ նաև իշխանության, որի ուղղակի հիշատակումներ կարծես թե այս անգամ չկան, բայց որն ինքնին մի սուբյեկտ է, որը ուղղակի թե անուղղակի գոյություն է ունենալու այս կամ այն զարգացման սցենարում, ցանկացած խաղի մեջ:
Ինչպիսի՞ վարքագիծ են ցուցաբերելու ներքին կյանքի այդ սուբյեկտները, ինչպե՞ս են նրանք արձագանքելու այս անգամվա WikiLeaks-ին, ի՞նչ խոսքով և ի՞նչ գործով: Այդ տեսանկյունից, սեպտեմբերին իսկապես հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Իհարկե, հաստատ ոչ վճռական, բայց զգալիորեն հետաքրքիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում