Friday, 07 06 2024
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Պահանջարկն է թելադրում գնի բարձրացում․ Անշարժ գույքի շուկայում աննախադեպ ակտիվություն է

Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում կրկին բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, հակառակը՝ տարեվերջին ավելի են բարձրանալու: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում է արձանագրվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ապրիլին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է:

Մասնագետների դիտարկմամբ՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլև վարձակալության ծառայությունները: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է:

Մինչև ու՞ր է հասնելու բնակարանների գնաճը ու արդյունքում՝ օգու՞տ, թե՞ վնաս կկրեն անշարժ գույքի գործակալները ։ Այս և այլ հարցրերի մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է անշարժ գույքի գործակալությունների տնօրենների հետ՝ պարզելու ոլորտի ներկա վիճակը։  Silver REA անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ վարձակալության շուկան արդեն իսկ սկսել է կարգավորվել, այսինքն՝ այն կտրուկ գնաճը, որը եղավ, երբ ռուսները, ուկրաիանցիները տեղափոխվեցին Հայաստան պատերազմի հետևանքով գնում է կայունացման։ Վիճակի աննախադեպ  լինելու պատճառով եղավ տների դեֆիցիտ, որն էլ նպաստեց գների կտրուկ բարձրացմանը։  Ներկա դրությամբ վիճակը մեղմանում է, քանի որ ժամանածների մի մասը Հայաստանից գնում են երրորդ երկիր։ Չնայած սրան ավելացել են վարձակալության տրվող նոր տներն ու ոլորտը քիչ-քիչ կարգավորվում է։ Նշենք, որ նախորդ տարիների համեմատ վարձակալության շուկայում տների գինը բարձրացել է 30-40 տոկոսով։

Տների վաճառքի մասով ռուսներն ակտիվ մասնակցություն չեն ունեցել, ի տարբերություն տեղի ժողովրդի։ Հարությունյանի խոսքով՝ նորակառույցներում տների գնման պահանջարկը բավականին մեծ է, քանի որ գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, սակայն որոշ ժամանակ անց օրենքը դադարելու է գործելուց։ Նորակառույցների ոլորտում շուկան համեմատաբար կարգավորված է, քանի որ կառուցապատողներն ունեն փոքր, մեծ կամ մեգա նախագծեր, որոնք ապահովում են ոլորտի մրցակությունը․ դա նպաստում է նաև ոլորտի գնացուցակի կարգավորմանը։

Երկրորդային շուկայում պատկերն այլ է, վաճառողները անհատ անձինք են, որոնք արդեն իսկ պատրաստի շենքերում բնակարաններ են վաճառում։ Կան տեղեր, որտեղ պատրաստի շենքերում վաճառվող տների պահանջարկը ավելի մեծ է, քան նորակառույցներինը։ 2018-ից սկսած Հայաստանում տների գները ամեն տարի քիչ-քիչ բարձրացել են, սակայն վերջին ժամանակահատվածի աճը փոքր ինչ ավելին էր, քան նախորդ տարիներին։

Տնօրենի խոսքով՝ գնաճը պայմանավորված է տարադրամի փոխարժեքի, դրամի արժևորման և այլ փոփոխությունների հետ, որի ֆոնին երկրորդային շուկայի գները որոշ չափով բարձրանում են։ Այն մարդիկ, որոնք պլանավորել են բնակարան ձեռք բերել՝ խորհուրդ է տալիս շտապել, քանի որ գալիք տարի այս ժամանակահատվածում գներն այլ կլինեն։

Մոտակա մեկ տարվա ընթացքում մինչև 30 տոկոսի աճ կնկատվի վաճառքում, վարձակալությունում էլ գները կարգավորված կլինեն, քանի որ ոլորտում այլևս դեֆիցիտ չկա։ Տների վարձակալության կամ վաճառքի միջին գինն էլ նշել չեն կարող։

Կալիբրի ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի նշմամբ էլ՝ պահանջարկն է թելադրում գնի բարձրացում։ Այս պահի դրությամբ վարձակալության գները կայունացել են, իսկ հետոն կթելադրի պահաջարկը։ Գների բարձրացումը ըստ նրա՝ վատ չէ․ դա վկայում է շուկայի ակտիվ և առողջ լինելու մասին; Ասում է՝ նույնիսկ լավ է, որ գները  բարձրանում են։ Գնաճի գործոնները Գրիգորյանի խոսքով էլ են բազմաթիվ, օրինակ՝ ամբողջ աշխարհում տիրող թանկացումները, դոլարի փոխարժեքի տատանումները, տուրիստների առկայությունը։ Տատանումների արդյունքում մարդիկ սկսել են զբաղվել տների առք ու վաճառքով՝ համարելով այն եկամտաբեր բիզնես։ Շինարարության գները ևս մեծ տեմպերով աճում են։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում