Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Յայլոյանից և նրա ընտանիքի 5 անդամներից ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ:

Ինչպես հայտնում են դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ,

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ,

Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ,

2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,

29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,

Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումնասիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործընթացը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում