Thursday, 16 07 2026
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

Չավուշօղլուի հայ հյուրերը Լավրովից հետո

Հայաստանում զգալի ուշադրության արժանացավ փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը անմիջապես հաջորդեց Թուրքիա կատարած նրա այցին, որտեղ այդ երկրի արտգործնախարար Չավուշօղլուի հետ Լավրովը քննարկել էր Ուկրաինային, Սիրիային, Հարավային Կովկասին և Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածության այլ ռեգիոնների վերաբերող հարցեր: Այդ քննարկումներից ինչը, և ինչ տեսքով ու բովանդակությամբ է Լավրովը տեղափոխել Երևան, որտեղ բացի Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից ՌԴ արտգործնախարարը մասնակցելու է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին, թերևս առավել նկատելի կարող է դառնալ ժամանակի ընթացքում: Այդ ամենին զուգահեռ, Հայաստանում նվազ ուշադրության է արժանացել այն, թե ինչ է արել Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն: Լավրովը նրա հետ հանդիպումից անմիջապես հետո իրականացնում է այցը Հայաստան, մինչդեռ Չավուշօղլուի աշխատանքային ժամանակացույցը Լավրով-Քալանթարյանի հետ հանդիպումից հետո շարունակել է առնչվել հայկական թեմաներին: Իսկ դա հետաքրքիր է: ՌԴ արտգործնախարարին ընդունելուց հետո, Չավուշօղլուն թվիթերյան հաղորդագրություն է տարածել այլ հանդիպման մասին: Իսկ խոսքը Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին ընդունելու մասին է։ Իհարկե որևէ կերպ չենք կարող պնդել կամ անգամ եզրակացնել, որ ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուի այդ հանդիպումը ուղիղ շարունակություն է: Ի վերջո, ծովափնյա հյուրանոցատեր Թուրքիայի արտգործնախարարը Լավրովից հետո ոչ թե արձակուրդ էր գնալու, այլ շարունակելու էր աշխատել: Այդուհանդերձ, հայ բարձրաստիճան հոգևորականների հետ նրա հանդիպումը իրապես ուշագրավ է, հատկապես Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Անկարա՞ն է Հայ Առաքելական եկեղեցու որևէ օժանդակություն ակնկալում Վատիկանի հետ հարաբերությունների առնչությամբ, կամ փորձում ձևավորել Վատիկանի որոշակի վերաբերմունք, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին փորձում է Վատիկանի հանգամանքը ներգրավելով որոշակի հարցեր պարզաբանել և լուծումներ փնտրել Թուրքիայի հետ, կապված այնտեղ հայկական կրոնական ժառանգության հետ: Թե օրակարգում կարող էր լինել շատ ավելի «առօրեական» քաղաքական հարց, մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ, հաշվի առնելով դրա շուրջ ձևավորվող բավականին բազմաշերտ հանգույցը: Մասնավորապես, բացի այն, որ այդ գործընթացի հանդեպ իր հետաքրքրության մասին հայտարարել է Մոսկվան, անկասկած ձգտելով պահել այն իր համար կառավարելիության դաշտում, ակնառու է նաև Եվրոպայի որոշակի նախաձեռնողականությունն այդ հարցում: ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Կլաարը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել էր թե վարչապետի ու արտգործնախարարի, ու թե հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնացի հետ: Իսկ Երևան  այցից հետո Տոյվո Կլաարը մի քանի օր անց այցելել է Թուրքիա և հանդիպումներ ունեցել տեղի պաշտոնական շրջանակների հետ: Հատվում կամ «խաչվում» են Չավուշօղլուի և հայ բարձրաստիճան հոգևորականների հանդիպման որևէ կետում Տոյվո Կլաարի և Լավրովի այցերը: Այդ հարցին պատասխանելը իհարկե դժվար է, թեև անկասկած է, որ կան այդպիսի հատման կամ «խաչումի» մի շարք նախադրյալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում