Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

Ընդդեմ զինուժում «քաղաքական պարտիզանության». ռազմական ռեֆորմի «փազլը»

Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, ըստ որի ԶՈՒ ԳՇ պետը ստանում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ, այդ կերպ փաստացի գտնվելով նախարարի որոշակի ենթակայության ներքո: Միաժամանակ, ԶՈՒ ԳՇ գործունեությունը առնչվում է զուտ զինուժի կառավարմանը, իսկ գնումների, մատակարարումների և այդօրինակ այլ հարցերի «իրավասությունը» անցնում է ՊՆ տիրույթ: Կառուցվածքային այդ փոփոխության մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ:

Անկասկած է, որ այստեղ կա թե քաղաքական, թե պարզապես կառավարչական հարց, որն առնչվում է զինուժի կառավարման էֆեկտիվության բարձրացմանը, ռազմական ռեֆորմի համատեքստում: Այդ իմաստով, ի դեպ, շատ կարևոր է, թե տեղի ունեցող փոփոխությունը որքանով է տեղավորված հենց այդ ռեֆորմացիայի երկարաժամկետ և ընդգրկուն ռազմավարության համատեքստում, որքանով է մեծ ռազմավարության դետալ, այլ ոչ լոկ իրադրությունից բխող որոշում, որը դեռ պետք է լինելու հետագայում հարմարեցնել ռազմական ռեֆորմի այլ գործընթացների: Ասել կուզի, տեղի ունեցող փոփոխությունը ավելի մեծ պատկերով պատրաստված փազլի մի կտո՞ր է՝ կարևոր կտոր, որի շուրջ նաև արդեն կա մնացյալ կտորներով հաջորդաբար, հետևողականորեն ամբողջ նոր պատկերը հավաքելու կամ եղածը ռեֆորմացնելու մշակված քաղաքականություն, թե՞ կատարվող քայլն է լինելու առանցք, որի շուրջ նոր միայն գծվելու կամ մշակվելու է ռեֆորմի արդեն ռազմավարական ճանապարհային մնացյալ քարտեզը: Խնդրի քաղաքական կողմը կամ շարժառիթային հիմքը թերևս առավել շոշափելի է և այն հատկապես ընդգծվեց 2021  թվականի փետրվար-մարտին, երբ ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակի բերումով ակնառու դարձավ, որ կառավարող նախկին համակարգը որևէ կերպ կանգ չի առնի զինվորական, ռազմական համակարգում ունեցած որևէ ազդեցություն կամ հնարավորություն ներքաղաքական իր նպատակներին ծառայեցնելու մղումների առաջ:

Այդ հանգամանքը, ի դեպ, լոկ քաղաքական ռիսկ չէ կառավարող մեծամասնության համար, այլ նաև կառավարման արդյունավետությունը հարվածի տակ դնող վտանգ: Հանրագումարում թերևս քաղաքական մեծամասնության համար հասունացավ լուծման անհրաժեշտությունը, այսպես ասած երկուսը մեկում տրամաբանությամբ՝ չեզոքացնել բանակում «քաղաքական պարտիզանություն» ունենալու ռիսկերը, միևնույն ժամանակ ապահովել զինուժի առավել արդյունավետ կառավարման միջավայր՝ թե մարտավարական-օպերատիվ, թե ռազմավարական խնդիրների իմաստով: Այն, որ Հայաստանում զինուժը պետք է զերծ պահել քաղաքական ներգործության ռիսկերից, ըստ այդմ ռազմական ոլորտի կառավարման համար ստեղծել ապաքաղաքական միջավայր, կասկածից վեր է: Տվյալ պարագայում սակայն շատ կարևոր է, որպեսզի «քաղաքական պարտիզանությունից» ապահովագրելով զինուժը, կառավարող մեծամասնությունը ապահովի նաև դրա ռեֆորմացիայի հանրության համար իրապես նկատելի գործընթաց, հասկանալի է՝ բացառությամբ ոլորտի առանձնահատկությունից բխող գաղտնիության, փակ ռեժիմի ենթակա հսկայական սեգմենտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում