Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ ԳԱԱ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։

Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։ Հազարամյակների հայոց քաղաքակրթության մաս կազմող Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, արցախահայությունը մեր ազգի ամենաերկար պետականություն պահպանած հատվածն է, մեր արևելյան պատվարը։ Սակայն սկսած առնվազն 20-րդ դարի սկզբից՝ կովկասյան թաթարները, թուրքական շրջանակների աջակցությամբ, այնուհետև նրանց ադրբեջանցի հետնորդները գործադրում էին բոլոր ջանքերը՝ վերացնելու հայկական որևէ հետք Արցախում։ Այդ ամենն ուղեկցվում էր մարդկության դեմ իրագործվող հանցանքներով։

Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո և առանձնահատուկ թափ ստացավ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրողությունների պայմաններում՝ փաստացի վերածվելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսության մի անքակտելի բաղադրիչի։

Այսօր մենք ականատես ենք այս արատավոր քաղաքականության այնպիսի բացահայտ դրսևորումների, ինչպիսիք են հայտարարագրված ծրագրերն իսպառ վերացնելու հայկական պատմամշակութային հետքն իր վերահսկողության տակ անցած նոր տարածքներում, հայատյացության սփռումը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, պատմության զեղծարարությունը, արհամարհանքը միջազգային իրավունքի հանդեպ, մասնավորապես, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի ոտնահարումը և այլն։ Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։

Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։

Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Հարկավոր է համախմբել մեր ողջ ներուժը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին, լուծումներ գտնելու առաջ եկած խնդիրներին։

Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում