Saturday, 08 06 2024
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար

Նախարար Անդրեասյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Նախարարն ընդգծել է, որ ոլորտային բարեփոխումների շրջանակներում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարար Անդրեասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել հաշտարարության ինստիտուտի կատարելագործման օրենսդրական նախաձեռնությանը, և այժմ ակտիվ աշխատանք է տարվում նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի, սնանկության գործերի քննության ու լուծման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական մոտեցումները՝ շեշտադրելով հանրային ծառայությունների արդիականացման օրակարգում ծառայությունների մատուցման հասանելի ու բարձրորակ մոդելի նախատեսման առաջնահերթությունը:

Շիխին Չենը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և տարբեր ուղղություններով կատարված հսկայածավալ աշխատանքը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով դիտարկել նախարարության առաջնորդությամբ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության կենսագործման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությունը: Շիխին Չենը կարևորել է նաև Կառավարության տնտեսության զարգացման օրակարգը՝ նշելով, որ բիզնես միջավայրի բարելավման համար Հայաստանը նախադրյալային երկիր է:

Նախարար Անդրեասյանը նշել է, որ տնտեսության զարգացման հարցում չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը, ինչի շուրջ Կառավարությունը ջանքեր է գործադրում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և թիրախավորելու նոր ուղղություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում