Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Թուրքիան այսօր հետաքրքրված է ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով

«Ռազմական միության ստեղծումը այս պահին Թուրքիային ձեռնտու չէ, և ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ գաղափարին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկը` անդրադառնալով ադրբեջանա-թուրքական ռազմական միության և հետագայում համադաշնության ստեղծման գաղափարին:

Նշենք, որ ադրբեջանցի հայտնի քաղաքագետներ Հիքմեթ Հաջիզադեն ու Վաֆա Գուլուզադեն Բաքվի «Ազադլըղ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ Ադրբեջանի պետականության հիմնական սպառնալիքն այսօր բխում է Իրանից ու Ռուսաստանից։ Ըստ նրանց՝ Ադրբեջանի անվտանգության երաշխիք կարող է հանդիսանալ միայն Թուրքիայի հետ ռազմական դաշինքը, հետագայում նաև թուրք-ադրբեջանական կոնֆեդերատիվ պետության ստեղծումը։

Ցիգանոկը նկատեց, որ սա սուբյեկտիվ կարծիք է, և ոչ բոլորն են Ադրբեջանում կարծում, որ Ռուսաստանն իրենց երկրի համար սպառնալիք է: Փորձագետի գնահատմամբ՝ երբեմն նման կարծիքների համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ներկայությունը Գաբալայում:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական ռազմական միության և համադաշնության ստեղծման գաղափարին, Ցիգանոկը նկատեց, որ իր կարծիքով առաջիկայում նման ռազմական միություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև չի կարող ստեղծվել: Ըստ փորձագետի՝ Թուրքիան Հարավային Կովկասում այսօր հետաքրքրված է ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով, իսկ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Թուրքիան այս պահին չեն ցանկանում ստեղծել նման համադաշնություն, և հենց դա է այդ գաղափարի իրականացման գլխավոր խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում