Saturday, 08 06 2024
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից

Քաղաքական փոխհրաձգություն Մոլդովայի ներկա և նախկին նախագահների միջև

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է ներկայիս նախագահ Մայա Սանդուի կողմից։

«Այս գործընթացը, այդ թվում՝ այս մեղադրական եզրակացությունը, համարում եմ հեռահար պատրվակ տիկին Մայա Սանդուի կողմից քաղաքական հաշվեհարդար սկսելու համար, ով ցանկանում է ամեն գնով հեռացնել իր գլխավոր քաղաքական հակառակորդին»,- ասվում է չորեքշաբթի երեկոյան Դոդոնի տելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։ Նա հայտնել է, որ մի քանի ամիս առաջ իրեն «նախազգուշացրել են չքննադատել կառավարությանը եւ հատկապես երկրի նախագահին»։ «Ինձ նաև խստորեն խորհուրդ տվեցին հեռանալ Մոլդովանից: Բայց ես չեմ լքել երկիրը, թեև դա անելու հնարավորություն ունեի, եթե ցանկություն լիներ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դոդոնը նաև իրեն առաջադրված մեղադրանքները որպես մակերեսային, կեղծ և առանց լուրջ ապացույցների է որակել։ «Ես չունեմ անշարժ գույք, ակտիվներ, եկամուտներ, հրապարակային հայտարարագրվածներից բացի։ Ենթադրյալ կոռուպցիայի, կաշառակերության, կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման, պետական ​​դավաճանության վերաբերյալ մեղադրանքները հիմնավորված չեն եւ հիմնված են ապօրինի տեսագրությունների վրա, որոնք դատարանում ապացույց չեն կարող լինել»,- հավելել է նա։

Նախկին նախագահը հայտնել է, որ իր տանը խուզարկությունների ժամանակ մի քանի հազար եվրո է հայտնաբերվել, ինչը փաստաթղթերով իր աշխատավարձն է հանդիսանում։ Օրինական են նաեւ Սադովա գյուղում նրա մոր եւ նրա կնոջ եղբոր՝ Պյոտր Մերինյանուի տանը հայտնաբերված գույքի վաճառքից ստացված միջոցները։

Չորեքշաբթի Մոլդովայի դատախազությունը ձերբակալված Դոդոնին մեղադրանք է առաջադրել միանգամից չորս կետերով հանցագործություններ կատարելու մեջ։ Մոլդովայի Քրեական օրենսգրքի հոդ. 324 («Պասիվ կոռուպցիա»), հոդ. 1 812 («Կուսակցության ֆինանսավորում հանցավոր կազմակերպության կողմից»), հոդ. 337 («Հայրենիքի դավաճանություն») եւ հոդ. 330/2 («Ապօրինի հարստացում»):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում