Friday, 10 07 2026
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ

Արցախի կարգավիճակի «եվրոպական ճանապարհը»

«Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առանց այս թեմային անդրադառնալու չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման»: Այդ մտքի հեղինակը Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է, որը արտահայտվել է Բրյուսելում Շարլ Միշելի հայտնի հայտարարության առնչությամբ՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» մասին: Փաստացի, ԵՄ հատուկ ներկայացուցիչը ասում է այն, ինչի մասին խոսեցի Բրյուսելի հանդիպումից հետո Միշելի այդ հայտարարության առիթով Հայաստանում հնչող աղմկոտ գնահատականների համատեքստում: Այո, զուտ ձևակերպումների առումով այդ հայտարարությունը այն չէ, ինչ պատկերացնում և նպատակադրում ենք մենք՝ հայերս, Հայաստանն ու Արցախը, սակայն քաղաքականությունն էլ լոկ այն չէ, ինչ ասվում է կամ ինչպես ասվում է զուտ տվյալ պահին: Քաղաքականությունը գործընթաց է, որի գնահատումը պահանջում է իրադրության ավելի լայն և խորքային, ավելի հեռահար չափում: Ահա այդ իմաստով, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակի պայմաններում , Ուկրաինայում ընթացող պատերազմի ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստի պայմաններում, Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցի օրակարգայնացմանը տանող ճանապարհի կառուցումը պահանջում է բավականին նրբանկատ և ճկուն աշխատանք: Ահա այդ տեսանկյունից, ԵԽ նախագահի հայտարարությունը կարգավիճակի հարցն օրակարգում պահելու «շրջանցիկ» ճանապարհն է, երբ ուղիղը փակ է մի շարք օբյեկտիվ պատճառներով, և գործնականում փակ է եղել նաև կարգավորման գործընթաց ասվածի գրեթե ամբողջ ընթացքում: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի մասին է: Ինչ է ուզում Եվրամիությունը, սա հարցի մի կողմն է:

Անկասկած է, որ Եվրամիության նպատակները բոլորովին այլ են և տեղավորվում են եվրոպական ռազմավարության շրջանակում, որում ամենևին չկա Արցախի անկախ կարգավիճակի նպատակադրում: Այստեղ պատրանքներ պետք չեն: Ամբողջ հարցն այն է, որ եվրոպական ռազմավարությունը միևնույն ժամանակ կարևոր է դիտում կարգավիճակի հարցը օրակարգում պահելը, ինչը ներկայումս բխում է հայկական ռազմավարության շահից ու հետաքրքրությունից: Ու, թեև ավելի երկարաժամկետ առումով չկա կայուն համադրության համոզիչ հիմք, տակտիկական տեսանկյունից ԵՄ մոտեցումը համահունչ է այն բանաձևին, որով փորձում է ներկայիս բավականին նեղ աշխարհաքաղաքական «միջանցքում» առաջ շարժվել Հայաստանը՝ օրակարգ բերել Արցախի հայության իրավունքների և անվտանգության հարցն ու այդ տրամաբանությամբ իրադրությունն ու դիրքորոշումները բերել կարգավիճակի հրամայականին՝ որպես իրավունքների և անվտանգության հարցերի իրացման ու սպասարկման անայլընտրանք մեթոդաբանություն և գործիք: Մեթոդաբանություն, որը կտրուկ մերժելը դյուրին չէ նաև Ադրբեջանի համար, որի առաջ դրվում է ոչ թե ուղիղ կարգավիճակի, այլ Արցախի իրավունքների և անվտանգության հարց: Իսկ այդ հարցադրման պարագայում Բաքվի  մերժողական դիրքորոշումը առավել ևս փաստարկելու է կարգավիճակի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում