Friday, 07 06 2024
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է

Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«2020թ. մարտին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 45 հատ գործարանային արտադրության փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով: Անձին մեղադրանք է աոաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 2020թ. հունիսին քրեական զործը մեղադրական եզրակացությամբ ուդարկվել է Լոռու մարզի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020թ. հուլիսի 9-ի դատավճռով անձին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Պայմանականորեն պատիժը չկիրառելու մասով նշված դատական ակտի դեմ Լոռու մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է:

Վերաքննիչ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերջինս բավարարվել է՝ ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բեկանվել են և փոփոխվել, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է՝ ամբաստանյալին թողնելով կրել ազատազրկում 1 տարի ժամեկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա մի քանի կարևոր գործոններ: Մասնավորապես՝ այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար և իր կողմից շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է զենք, զինամթերք, ինչպես նաև, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, հաշվի չի առնվել զենքի տեսակն ու քանակը։

«Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։

Նշված դատական ակտը Լոռու մարզի դատախազությունում մուտքագրվելուց անմիջապես հետո մարզի դատախազի հանձնարարությամբ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի ուղղորդող նշանակաթյուն՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ձևավորված՝ նախկինում չդատապարտված անձնանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական պրակտիկան»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշվում է, որ այս որոշմամբ, ըստ էության, հաստատվել է ՀՀ դատախազության այն կայուն դիրքորոշումը, որ, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատոկությունը, արարքի հանրային վտանգավորության գործոնի հաշվառմամբ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու դեպքերում անձը պետք է ենթարկվի պատժի ռեալ ազատազրկման ձևով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում