Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Բնակվարձի փոխհատուցում. Ուկրաինայից վերադարձած ՀՀ քաղաքացիները որ դեպքում և ինչպես կարող են օգտվել աջակցությունից

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Ուկրաինայից երրորդ երկրների միջոցով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիությամբ անձանց որոշ ընտանիքներ արդեն օգտվում են Միգրացիոն ծառայության վերաինտեգրման ծրագրից՝ ստանալով բնակվարձի փոխհատուցում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ իր հերթին, ստացած դիմումներն՝ ըստ անհրաժեշտության, ուղղորդում է նաև գործընկեր կազմակերպություններ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են. «Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի գործերը պահանջելու, Ուկրաինայում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված լինելու (չլինելու), ուսման, աշխատանքային ստաժի կամ աշխատավարձի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված է շուրջ 115 գրություն, որից 98-ի դեպքով համապատասխան հարցումներ են կատարվել Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամ»:

Նախարարություն հիմնականում դիմել են երկքաղաքացիություն ունեցող անձինք. նրանք վերադարձել են Հայաստան և դիմել կենսաթոշակի հարցով:

Նախարարությունը դիմումներ է ստացել նաև սննդի և կացարանի հարցով, մի մասի դեպքում ուղղորդել է Միգրացիոն ծառայություն՝ օգտվելու պետական աջակցության ծրագրից, մյուս մասի դեպքում գործընկեր կազմակերպության միջոցով է փորձել աջակցություն առաջարկել:

ՀՀ միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ Ուկրաինայից երրորդ երկրների միջոցով Հայաստան վերադառնալու պարագայում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ծառայության վերաինտեգրման ծրագրից: Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու պայմանները.

«Եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ, կամ բազմազավակ ընտանիք է՝ 4 և ավելի երեխաներով: Այդպիսի դիմումներ արդեն ստացել ենք, 4 հայտ ունենք հաստատված, որոնց հատկացվել է 60 հազար դրամի չափով բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամսով»:

Ըստ նրա՝ շահառուներին հաջողվում է այդ գումարով բնակարան վարձել մոտակա մարզերում կամ Երևանի ծայրամասում: Ծրագրից օգտվելու համար դիմողը պետք է, որ առնվազն 1 տարի գտնված լինի Ուկրաինայում, անհրաժեշտ է դիմել Հայաստան վերադարձից հետո 3 ամսվա ընթացքում: Ծրագրի շահառու հանդիսանալու համար դիմողը նաև պետք է ՀՀ-ում չունենա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

Միգրացիոն ծառայության վերաինտեգրման ծրագիրը գործում է արդեն 3 տարի: Այս հնարավորությունից կարող են օգտվել անօրինական միգրանտի կարգավիճակում գտնված և Հայաստան վերադարձած ընտանիքները, նաև հետընդունման համաձայնագրի շրջանակում վերադարձածները: Այս տարի շահառուների ցանկում ներառել են նաև Ուկրաինայից վերադարձած ՀՀ քաղաքացիներին: Դավթյանը նկատում է՝ կա իրազեկվածության խնդիր, չգիտեն, որ կարելի է նման ծրագրի համար դիմել:

«Դեռևս հնարավորություն ունենք ավելի շատ թվով ընտանիքների ներառելու»,-վստահեցնում է նա:

Իսկ այս ծրագրի համար չափանիշներին չհամապատասխանող ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած մյուս ՀՀ քաղաքացիներին նախարարությունից ուղղորդում են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն: Ըստ գերատեսչության՝ ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Ուկրաինայից ժամանած հայրենակիցներին, այդ թվում՝ իրականացնել բնակվարձի փոխհատուցում, տրամադրել առողջապահական, կրթական ոլորտներում համապատասխան աջակցություն, ինչպես նաև ներգրավել սոցիալական աշխատողներին:

Ստացված տվյալներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Միգրացիոն ծառայություն կամ գործընկեր կազմակերպություններ է ուղղորդվել նախարարություն դիմած (զանգ և էլեկտրոնային դիմում) շուրջ 50 քաղաքացի։ (Հեղ.-հարցման պատասխանը ստանալուց հետո թիվը կարող է փոփոխված լինել):

Նախարարությունից հավելում են՝ քաղաքացիները կարող են ցանկացած հարցի դեպքում շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում