Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի քանի քաղաքացի է եկել Հայաստան և քանիսն են մնացել այստեղ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել շուրջ 142 հազար ՌԴ քաղաքացի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 100 հազարով: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47,4 հազար ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար քաղաքացի, մարտին՝ 54,7 հազար քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է:

Մասնագետները նշում են, որ տարբերությունը ընդամենը 4 հազար նաև այն պատճառով, որ հունվարին ու փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել, և այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:

Այս առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ապաստան հայցողները, որոնք ստանում են փախստականի կարգավիճակ, օգտվում են գրեթե բոլոր իրավունքներից, ինչ որ քաղաքացիները, բացի ընտրական իրավունքից: Նրանց իրավունքները գրեթե հավասարեցված են:

Հարցին, թե ինչ հնարավորություններից են օգտվում փախստականները, արդյոք նրանց տրվում է կացարան, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ապաստանը կացարան չի նշանակում, նշանակում է պաշտպանություն և չվերադարձելիության հնարավորությունը: Սա այն պարագան է, որ ինչ հնարավորություն էլ, որ տվել ենք, հիմնականում սրանք այն մարդիկ են, որոնք պետության տված հատուկ կացարանից չեն օգտվել: Մեծ մասը ունեցել են բարեկամներ, իրենք իրենց ուժերով այդ հարցը լուծել են: Այլապես, ապաստանի ընթացակարգում տրվում է  ժամանակավոր կացարան, դրանից հետո եթե համապատասխան հանրակացարանային տարածքում ազատ սենյակ է լինում, ինքը կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամկետով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում