Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Թանկարժեք մեքենաներով, թիկնապահներով, ծեծող բրիգադներով ասպատակում են Հայաստանում և «փրկում Արցախը». Վահան Վարդապետյան

Բժիշկ Վահան Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում դարձյալ ծավալվել է «փրկչական» շարժում, այն էլ աշխարհաքաղաքական փոթորիկ-ալեբախումների օրերին։ Ռևանշիստ-փրկիչները փրկել են ուզում Արցախը, Հայաստանը, մեզ՝ բոլորիս, թրքացումից, ինչպես Քոչարյան կրտսերն էր ասում․ «Մեր հայ մնալու հարցն են լուծում»։ Օր օրի դառնում են ավելի ագրեսիվ ու չարացած, իրենց չհամակրող և զսպող քաղաքացիներին հայհոյում, թուրք ու դավաճան անվանում։

Թանկարժեք ավտոմեքենաների շարասյուներով, հաղթանդամ թիկնապահներով, հարձակվող ու ծեծող բրիգադներով ասպատակում են մարզերում և Երևանի փողոցներում՝ «փրկելու Արցախը»։ Ահա այսպես են փրկում մեզ, Արցախն ու Հայաստանը։

Հայաստանի ներքաղաքական գործընթացներում նաև արցախցիներին ընդգրկելով՝ ուղղակի հարվածում են մեր պետականության և Արցախի ողնաշարին։ Չհասկանալո՞վ, չգիտակցելո՞վ․․․ իհարկե՝ ոչ։

Միշտ էլ դեմ եմ եղել, երբ ժողովրդի մի հատվածի թուրք ու ալբանացի անվանեն, առավել ևս՝ այսօր, նամանավանդ՝ ո՞վ է ում թուրք անվանում՝ առավել հայեցի լեզվամտածողությամբ, հոգևոր-մշակութային ավելի բարձր արժեքներ կրող, ավելի բարոյական ու ազնիվ, խաղաղության և երկրի կայունության վրա դողացող քաղաքացիների մեծամասնությա՞նն են անվանում, այսպե՞ս են երկիր փրկում և Արցախ պաշտպանում, թե՞ ապրելով ու աշխատելով Արցախում, շենացնելով Հայաստանն ու ամրապնդելով մեր պետականությունը։

Աշխարհում մեր ժողովրդավարության բարձր վարկանիշը և իշխանության լեգիտիմությունը վարկաբեկելու ու նսեմացնելու իրենց համառ ջանքերը հաստատ չեն նպաստում Արցախի փրկությանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Այս մտքով ու դաստիարակությամբ, կեղծ ու հակասական վարքագծով դժվար է համակիրների թիվն ավելացնել։

«Ղրիմը մերն է» հանրահայտ ֆոլկլորային արտահայտության հեղինակը և լիդերների լիդերը, որը «պատրաստ է քննարկել միութենական պայմանագրի հարցը», առաջնորդում են «ազատ, անկախ, Հայաստան» վանկարկող երթի մասնակիցներին։ Եթե փոքր-ինչ անկեղծ լինեն, ապա իրենց կոչերն ու վանկարկումները համարժեք կդարձնեն իրական նպատակներին՝ «ձեռքներդ հեռու մեր թալանից», «աջակցե՛ք մեզ, որ նորից օգտվեք», «ո՛չ բռնագանձման օրենքին», էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Հայաստան, ի՜նչ ազատ ու անկախ․․․

Հանրահավաքի հռետորներից մեկն էլ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտող անձին՝ Ռ․ Քոչարյանին է մատնացույց անում։ Նո՞ր է սկսել պաշտել, թե՞ անցած քսան տարվա պես շարունակելու է պաշտել։ Ցինիզմ, անլրջություն, ամբարտավանություն, մեղմ ասած․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում