Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

«Հրազդան» ԲԿ բժշկին ծեծող, ապա ժամանած ոստիկանին հարվածներ հասցրածներից մեկը ՊՆ գնդապետ է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 30-ին մի խումբ անձանց կողմից «Հրազդան» բժշկական կենտրոնում վիճաբանություն-քաշքշուկ-ծեծռկուտքի փաստով։

Shamshyan.com հաղորդմամբ, այդ օրը, ժամը 20։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք իրենց բարեկամի՝ հիվանդ լինելու պատճառով Երևան տեղափոխելու համար վիճաբանության մեջ են մտել «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։

Ոստիկանները պարզել են, որ ահազանգած շտապօգնության հերթապահ բժիշկ՝ 28-ամյա Ռուբեն Բաղդասարյանը, երբ փորձել է նրանց բացատրել հիվանդանոցի կարգը, այդ անձինք անհիմն հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ծեծի ենթարկել, կոտրել գույքը, խաթարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը։

Հարվածի արդյունքում Ռ. Բաղդասարյանը բուժօգնություն է ստացել «ճակատի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ։ Ժամերի ընթացքում ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են դեպքի հանգամանքները։ Այդ օրը ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, տեղում նկատել են, որ հիվանդանոցի ընդունարանի դիմաց մի քաղաքացի բուժանձնակազմի հասցեին հայհոյանքներ է հնչեցնում, և նրա հետ եղել են ևս մի քանի հոգի։

Ոստիկանները, մոտենալով նրանց, ներկայացել են, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, որի ժամանակ էլ նրանցից մեկը սկսել է վիրավորել ու հայհոյել ոստիկաններին:

Այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկը հրել է ոստիկաններից մեկին, մոտեցել բժշկական կենտրոնի մուտքի դռների մոտ ու դարձյալ շարունակել հայհոյել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Նույն ժամանակահատվածում մասնակիցներից երիտասարդը ձեռքերով հարվածել է մյուս ոստիկանի մարմնի տարբեր մասերին։

Տաք հետքերով ոստիկանները վիճաբանության մասնակիցներից մի քանիսին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նրանք Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ Ծաղկաձորի համայնքապետարանում որպես «Արծափ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, 32-ամյա Սահակ Սահակյանն է, Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ 54-ամյա Կորյուն Սահակյանը, ով աշխատում է «Մեղրաձոր գոլդ»-ում՝ որպես պայթուցիկ սարքերի բաժնի պատասխանատու, և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Արա Սարգսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում