Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Հստակեցման կարիք կա․ արտախորհրդարանական մյուս ուժերը կմիանա՞ն Սամվել Բաբայանին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: Պատճառները դեռ որ չի բարձրաձայնում, միայն նշում է, որ խաղի կանոնները չեն պահպանվում, ուստի չի ստացվում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին, իսկ արտախորհրդարանական ուժերից հանձնաժողովի աշխատանքներին  ընդգրկվել էին Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանը և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Արդեն մի քանի նիստ գումարվել է, բայց արտախորհրդարանական ուժերը չգիտեն՝ ինչ իրավական հիմքով են նրանք ներգրավվել այդ աշխատանքներին։

Քննիչ հանձնաժողովի ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կարող է միայն իրավական որոշման արդյունքում լինել, բայց այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին։ Նա նաև նշել էր՝  արտախորհրդարանական այդ ուժերի ցանկությունները թե ինչ իրավական ձևաչափով կարող են լինել իրագործելի, դա կորոշի արդեն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որն այս պահից նաև քննիչ հանձնաժողովն է։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Մեր իրավական կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի, ես չեմ մասնակցելու որևէ գործընթացի, որն ապօրինի կարող է լինել կամ իրավական հիմնավորում չունենալ: Պետք է հստակեցնենք, որպեսզի հասկանանք՝ ինչ ենք անում, կամ անո՞ւմ ենք, թե ոչ: Հստակեցման խնդիր կա, մի երկու օրից կհստակեցվի: Ավելին ասեմ, ապրիլի 30-ին արտախորհրդարանական ուժերի ձևաչափով հանդիպում ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հարցը ես ևս մեկ անգամ բարձրացնելու եմ»:

Նույն խնդրի առնչությամբ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը մեր հետ զրույցում  նշեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի. «Մի քանի հարց պետք է ճշտեմ, որից հետո հրապարակային կասեմ որոշմանս մասին: Իսկ Սամվել Բաբայանի որոշումը ինձ համար նորություն է եղել»,-ասաց նա:
հարցին, թե ի՞նչ հարցեր կան ճշտելու, արդյոք դա կապված է քննիչ հանձնաժողովում քվեարկելու իրավունքի հետ, Սանասարյանը պատասխանեց. «Քվեարկելու հետ կապված պարզ է որ չենք քվեարկելու, բայց այն, որ հարցեր տալու իրավունք ենք ունենալու, ինչպես նաև տեղեկացված ենք լինելու այնքան, որքան հանձնաժողովի անդամները, դա փաստ է»:

Նա հավելեց, որ դեռ որոշում չի փոխել մասնակցելու վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում