Saturday, 11 07 2026
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Հայաստանի հասցեին Չավուշoղլուի «նյարդային սադրանքը»

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով ոգեկոչման եւ հիշատակի արարողությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տասնյակ երկրներում, այս անգամ ուշադրության արժանացան ոչ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի սպասումով՝ Ցեղասպանություն բառն ատրաբերել-չարտաբերելու սսպասումով: 2021 թվականին Ջո Բայդենը ամենամյա ուղերձում կիրառեց այդ բնորոշումը եւ այն կրկնեց նաեւ 2022 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչը այլեւս ընկալվեց ոչ իբրեւ գլխավոր իրադարձություն: Իսկ «գլխավորը»՝ ցավոք չակերտավոր, եւ ըստ էության խիստ բացասական իմաստով, Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուի ժեստն էր Ուրուգվայում, որտեղ հայկական համայնքը բողոքի ակցիա էր իրականացրել նրա դեմ:

Չավուշoղլուն ծառայողական մեքենայի պատուհանից ցուցադրել էր թուրքական ազգայնականների հայտնի ձեռքով ժեստը, ազգայնական «Գորշ գայլերի» խորհրդանիշը: Չավուշoղլուի այդ ժեստը արժանացավ համընդհանուր այն գնահատման, որ դա ծաղր ու ցինիզմ էր: Բայց, դրանով հանդերձ, Չավուշoղլուի վարքը թերեւս ավելի շուտ նյարդայնության դրսեւորում էր, ինչը արտաքին գործերի նախարարին ստիպեց դուրս գալ դիվանագիտական պահվածքի շրջանակից եւ «ինքնադրսեւորվել» ամբողջ էությամբ: Արդյո՞ք հայկական համայնքի ակցիան էր այդպես հունից հանել Չավուշoղլուին, ստիպելով մի կողմ նետել դիվանագիտական նորմերը եւ «մերկանալ», թե՞ Չավուշoղլուի այդ նյարդայնությունը ունի ավելի քաղաքական արմատներ եւ պայմանավորված է մի շարք միջազգային հանգամանքներով, այդ թվում կապված գուցե հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հետ: Օրերս ազդարարվեց, որ Վիեննայում սպասվում է այդ գործընթացի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ: Ըստ բարձրաձայնածի, այդ հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում, ինչպես եւ երկրորդը:

Ընդ որում, ինչպես արդեն անդրադարձել եմ, ուշադրության է արժանի թերեւս փաստը, որ հայ-թուրքական գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երրորդ՝ դարձյալ Վիեննայում տեղի ունենալիք հանդիպման մասին հայտարարվեց Ավստրիայի կանցլերի Նեհամմերի մոսկովյան այցից անմիջապես հետո, որտեղ նա խիստ փակ բանակցություն էր վարել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք էր գուցե այն, որ հայ-թուրքական գործընթացի մասին համառոտ պարբերությամբ հիշատակում կար ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի  ընթացքում հրապարակված  Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ: Այնտեղ գոհունակություն էր հայտնվում Ռուսաստանի աջակցությամբ ընթացող հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումըւ տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին Մոսկվայում: Այդ ֆոնին, թե մոսկովյան հանդիպումից հետո, թե երրորդ հանդիպման մասին տեղեկության հրապարակմանը զուգահեռ, թուրքական կողմը ընդհուպ Չավուշoղլուի մակարդակով կարծիք է արտահայտել, թե կարիք չկա հայ-թուրքական այդ հանդիպումները անցկացնել երրորդ երկրներում, թող դրանք լինեն Հայաստանում եւ Թուրքիայում: Հայտնի է նաեւ, որ Երեւանն էր առաջին հանդիպման համար ցանկացել հանդիպել Մոսկվայում, իսկ երկրորդ հանդիպումն անցկացնել Վիեննայում: Եվ երրորդ հանդիպման վայրն էլ ըստ ամենայնի Թուրքիայի ցանկությունը չէ, դատելով դրան զուգահեռ հնչած հայտարարությունից, որ պետք չէ հանդիպել երրորդ երկրներում:

Անկասկած է, որ Թուրքիան փորձում է առավելագույնս չեզոքացնել որեւէ երրորդ մասնակցություն գործընթացում, ինչով բնականաբար իր համար կստեղծի Հայաստանի հանդեպ իր մեծ առավելությունն առավել ազատ եւ անկաշկանդ իրականացնելու հնարավորություն: Եվ սա թերեւս թուրքական նյարդայնության պատճառը, այն առումով, որ Անկարան մի կողմից ուզում է երրորդ որեւէ կողմի հնարավորինս բացառում, մյուս կողմից ստիպված է համակերպվել այդ իրավիճակին եւ միթերեւս մի շարք պատճառներով նպատակկահարմար չի գտնում հրաժարվել հանդիպումներից: Ընդ որում, թերեւս պետք չէ բացառել եւ այն, որ Չավուշoղլուի ժեստը այդ համատեքստում կարող էր լինել ոչ այնքան նյարդային, որքան սադրիչ՝ որով հայկական կողմին կմղի հրաժարման, դրա պատասխանատվությունը թողնելով Երեւանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում