Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ո՞րն է մեր անելիքը և հաջորդ քայլը

Անցյալ տարի՝ այս օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչ արեցինք մենք, երբ տեղի է ունեցավ այդքան սպասված ճանաչումը: Հասկանալի է՝ ոգևորվեցինք, շնորհակալություն հայտնեցինք ԱՄՆ-ին այդ քայլի համար, գնահատեցինք դա որպես հայկական կառույցների աշխատանքի արդյունք, որոշակի հաղթանակ, եթե անգամ բարոյական: Եվ, ի՞նչ ենք արեցինք և ինչ ենք պատրաստվում անել հետո:

Մենք, որպես հանրություն և հայություն, ունե՞նք հաջորդական, հայեցակարգային պատկերացում հայկական հարցի առնչությամբ մեր քայլերի առումով: Մենք ունե՞նք հայկական հարցի կառավարման տրամաբանություն: Այն դեպքում, երբ ակնհայտ է՝ այդ հարցը որքան մերն է, այնքան կամ գուցե ավելին արդեն աշխարհինն է, որպես քաղաքական գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում: Հետևաբար, այստեղ մեզ խանգարո՞ղ հանգամանքներն են շատ՝ զուտ պրագմատիկ գնահատականի իմաստով, թե՞ օգնող: Խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկել-չընդգրկելու պարզունակ հարցադրումը չէ: Կարելի է քաղաքականություն վարել և կառավարել՝ հարցը ընդգրկելով օրակարգ, և կարելի է չընդգրկել ու անել նույնը:

Միաժամանակ հնարավոր է տապալել ամեն ինչ, կամ պարզապես ոգևորված կամ հիասթափված դիտորդի դերում լինել միշտ: Եվ ուրեմն, ո՞րն է մեր անելիքը և հաջորդ քայլը, թե պայմանական, թե ուղիղ իմաստով, որն է հայկական հարցի միջազգային շրջանառությունը կառավարելու մեր տրամաբանությունը, կամ կառավարման հասնելու մեր գործողությունների հաջորդականությունը: Այս հարցերն ակնհայտորեն չունեն պատասխան:

Հայկական անկախ պետականության երեք տասնամյակում այդ պատասխանները ոչ միայն չեն ձևավորվել, այլ խոշոր հաշվով դրանք լղոզվել են տարբեր ներքաղաքական նկատառումներից բխող հռչակագրային ձևակերպումներում և քաղաքականության հռչակագրային ընթացքում:

Հետևաբար այստեղ է մեր անելիքը, անկախ այս կամ այն երկրում ճանաչումից: Դրանից իհարկե ԱՄՆ ճանաչման քաղաքական նշանակությունը չի նվազում բոլորովին, բայց գործնականում զրոյական է մնում այդ ակտերը կապիտալիզացնելու մեր կարողությունը: Այստեղ է բուն խնդիրը՝ անկախ որևէ ճանաչումից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում