Thursday, 23 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Որքան է Հայաստանը գերազանցում Ադրբեջանին․ Տարածաշրջանի ամենաթանկ հավաքականը

Չնայած ֆուտբոլի Հայաստանի հավաքականի որոշ առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է, մեր ազգային թիմը խաղացողների ընդհանուր արժեքով շարունակում է համեմատաբար համեստ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։ Առաջատարն այս հաշվարկում Թուրքիայի հավաքականն է։ Վերջինս, ըստ տրանսֆերային շուկան ուսումնասիրող Transfermarkt պարբերականի, գնահատված է 299միլիոն եվրո։ Այսօր Թուրքիայի գլխավոր թիմը չունի գեթ մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրոյից պակաս լինի։ Հարևան երկրի ամենաթակ ֆուտբոլիստը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Չագլար Սյոունջուն է։ Նրա տրանսֆերային արժեքը 45 միլիոն եվրո է։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն տրանսֆերային արժեքն էլ այս պահին 35 միլիոն եվրո է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանի ազգային թիմն է, որի արժեքը կազմում է մոտ 51 միլիոն եվրո։ Վրացի ամենաթանկ ֆուտբոլիստը Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան է, որի տրանսֆերը 16 միլիոն եվրո է: Այս ֆուտբոլիստը գտնվում է իտալական գրանդ ակումբներից «Նապոլիի» դիտակետում և մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի այս թիմի հետ։

Որակյալ և թանկարժեք ֆուտբոլիստների առումով Վրաստանը զգալիորեն գերազանցում է Հայաստանին։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որքան ենք հետ մնացել վրացիներից։ Մեր հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 միլիոն եվրո։ Այսօր մեր ընտրանին ունի 8 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գերազանցում է մեկ միլիոնը։ Վրաստանի ազգային թիմում այսօր խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 14 ֆուտբոլիստներ։ Վերջին շրջանում տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Վարազդատ Հարոյանն էր, որը ղազախական «Աստանայից» տեղափոխվեց իսպանական Լա լիգաններկայացնող «Կադիս»։ Հարոյանի տրանսֆերն այս պահին, սակայն, գնահատում են 1․2 միլիոն եվրո։Վերջին շրջանում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխությունն էր։ Ըստ Տրանսֆերմարկետի Բիչախչյանի տրանսֆերի համար լեհական թիմը վճարել է 900 հազար եվրո։ Վերջին մեկ ամսում Բիչախչյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և հիմա կազմում է 1․2 միլիոն եվրո։ Օրեր առաջ հենց Բիչախչյանը դարձավ Հայաստանի միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8-րդ ֆուտբոլիստը։ 2021 թվականի վերջին «Աստանայից» Սլովակիայի «Սլովան» տեղափոխված Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն էլ 2․5 միլիոն եվրո է։

Նախորդ տարի մեր հավաքականին միացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ էապես նպաստելով մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային աճին։ Մասնավորապես 8 ամսվա ընթացքում Սրպերցիայի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 2 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3 միլիոն։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականից հեռացած Հենրիխ Մխիթարյանին, ապա 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի նախկին ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն անկում է ապրել հասնելով 10 միլիոն եվրոյի։ Ինչևէ, Մխիթարյանի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստն այս պահին ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային հավաքականին, ապա այս հավաքականն, այսպես ասած, ամենաէժանն է տարածաշրջանում։ Մասնավորապես, այս երկրի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 15 միլիոն եվրո։ Ադրբեջանն ունի ընդամենը 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո է։

Փաստորեն Վրաստանի հավաքականի երկու ամենաթանկ ֆուտբոլիստը տրանսֆերային արժեքով գերազանցում է Ադրբեջանի ամբողջ հավաքականին։ Ավելին Ադրբեջանում քիչ չեն նատուրալիզացված ֆուտբոլիստները։ Կարճ ասած, այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների արժեքը տրանսֆերային շուկայում բավական ցածր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում