Monday, 20 07 2026
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Խաղաղության օրակարգը դրական վերաբերմունքի է արժանանում Արևմուտքում, իսկ Մոսկվան պատկերացնում է խաղաղություն՝ իր վերահսկողության տակ

Պաշտոնական այցով Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նրանք անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին։

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը` ընդգծելով ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցին, նաև թվիթերյան գրառում է արել առ այն, որ «Ամբողջական աջակցություն Փաշինյանի բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանը դեռևս ընտրություն ունի արձագանքել արևմուտքի և մասնավորապես Եվրամիության առաջարկին ու փոխարինել իր ռազմավարական կուրսը արտաքին հարաբերություններում ու այն համապատասխանեցնել Եվրամիության ընդհանուր կուրսին․«Անցյալ տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու Ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որի դրույթներից մեկն է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ձգտեն ունենալ միասնական արտաքին քաղաքականություն՝ նաև անվտանգության ոլորտում։ Ուստի հասկանալի է Ռուսաստանի Դաշնության բացասական վերաբերմունքը՝ Եվրամիության կողմից Հայաստանին ուղղված առաջարկների հետ  կապված, որովհետև Ռուսաստանը վտանգ է տեսնում, որ եթե Հայաստանն ընդունի նման առաջարկ, ապա դուրս կգա իր ազդեցության գոտուց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ արևմուտքն աջակցում է խաղաղության  պայմանագրի գործընթացին և կողմ է, որ անհապաղ դեէսկալացիա տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանի վրա և նաև Արցախում․«Բայց ես դրա մեջ չեմ տեսնում որևէ ազդակ, որ արևմուտքը կամ Եվրամիությունը կողմ է Արցախի հարցում հրաժարվել  արցախի ինքնորոշման սկզբունքից որպես  կարգավորման հիմնարար սկզբունք։ Ինչ թվում է՝ նշաձողի իջեցման ամսին միտքը Նիկոլ Փաշինյանի սեփական միտքն է և ինքը դա պարզապես վերագրում է միջազգային հանրությանը։ Համենայնդեպս Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ կարծում եմ, որ այդ դիրքորոշումները չեն կիսում»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով շատ կարևոր է , որ Հայաստանն իրեն ապահովագրում է և համապատասխան սատարում է  ստանում նաև արևմուտքից հնարավոր ճնշումներին ընդառաջ, որը կարող է լինել Ռուսաստանի կողմից․ «Այդ իմաստով այս  խոսակցությունը շատ կարևոր է, իսկ Ռուսաստանը դրան կարող է վերաբերալ՝ ինչպես ուզում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ ակնհայտ է, որ Հայաստանի խաղաղության օրակարգը դրական արձագանքի է  արժանանում արևմուտքում։ Մեհրաբյանը հույս հայտնեց, որ նման վերաբերմունքի այն կարժանանա նաև Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ մտավախություն հայտնեց, որ Ռուսաստանն այլ պատկերացում ունի խաղաղության մասին․«Ռուսաստանը պատկերացնում է  խաղաղություն՝ իրենց  հսկողության տակ։ Եթե  իրենց հսկողության տակ չէ, ուրեմն չի լինի խաղաղություն։ Դա է Ռուսաստանի ասածը։ Եվ այդ իմաստով պրոցեսի վրա ազդեցությունների բալանսավորումը բխում  Հայաստանի Հանրապետության շահերից։ Ուստի  այս խոսակցությունը նման շեշտադրումներով  շատ կարևոր է»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում