Հիմա, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի հարցով, միանգամից սրվում է իրավիճակը Ղարաբաղում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինացի փորձագետ Իլյա Կուսան:
«Այսքան տարի Ռուսաստանը Հայաստանին հենց այնպես ու անվճար չի օգնել: Ռուսաստանը Ղարաբաղից դուրս չի գա, այլապես ինչի՞ համար էր այս ամենը: Ղարաբաղը Մոսկվայի համար գործիք է Երևանի վրա ճնշում գործադրելու և իր ուզած որոշումները ստանալու համար»-նշեց Կուսան:
Ըստ փորձագետի՝ Ուկրաինայի դեմ պատերազմով Պուտինը փորձում է վերաիմաստավորել սառը պատերազմի արդյունքները․ «Ռուսաստանը մեկ գլոբալ նպատակ ունի՝ հավաքական արեւմուտքն իրեն ճանաչի համահավասար պետություն իր կարմիր գծերով»: