Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Միլիարդները Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցության «սեղանին»

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մասնակցում է Ստամբուլում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությանը, որի բացմանը ողջույնի խոսք է ասել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ավելին, Աբրամովիչը բանակցության մեկնարկին անգամ խոսել է Էրդողանի հետ: Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ի պատասխան լրատվամիջոցների՝ ասել է, որ Աբրամովիչը ռուսական բանակցող պատվիրակության անդամ է: Ըստ Քալընի, Աբրամովիչին բանակցող է նշանակել ՌԴ նախագահ Պուտինը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ օրեր առաջ խնդրել էր Արևմուտքի երկրներին պատժամիջոց չկիրառել Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա միջնորդ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Սա աննախադեպ իրավիճակ է: Աշխարհաքաղաքական, դիվանագիտական բարդ գործընթացներում բանակցողի պաշտոնական կարգավիճակով ներգրավված է ռուսաստանցի միլիարդատերը, որը բիզնեսմեն է, տարիներ շարունակ ապրում էր Լոնդոնում: Կա՞ նման նախադեպ, երբ աշխարհակարգային նշանակության գործընթացներում ներգրավված է բանակցող գործարար միլիարդատերը: Ըստ մամուլի, մարտին Աբրամովիչը այցելել է Լվով և Կիև, հանդիպում ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:

Ուկրաինայի դեմ ռուսական ռազմարշավի մեկնարկից ի վեր շատերն էին մատնացույց անում ռազմական գործողություններին զուգահեռ ծավալվող տարօրինակությունները: Օրինակ, երբ ուկրաինական որևէ քաղաք վերահսկողության տակ է վերցրել ռուսական զինուժը, միաժամանակ քաղաքում շրջում են քաղաքացիներ՝ ռուս զինվորների կողքով, անգամ բողոքի ակցիա անում «օկուպանտների» դեմ: Եվ մի շարք այլ տարօրինակ պատկերներ՝ պատերազմի համար տարօրինակ պատկերներ, իհարկե պատերազմի սարսափելի «օրինաչափ» պատկերներին, աղետին ու ավերին զուգահեռ: Այժմ էլ ահա բանակցային որոշակի տարօրինակություն՝ ՌԴ նախագահը լիազորում է միլիարդատեր գործարարին լինել միջնորդ, դա ընդունում է Ուկրաինայի նախագահը, նաև քաղաքական միջնորդ Թուրքիայի նախագահը: Ի՞նչն է պատճառը, որ Ռոման Աբրամովիչը ստացել է այդ կարգավիճակը: Ռուսաստանը չունի՞ դիվանագետներ: Մի՞թե Աբրամովիչը ի ծնե դիվանագիտական հանճար է: Թե՞ այդուհանդերձ, պատերազմի ու քաղաքականության հարցերին զուգահեռ, տեղի են ունենում քննարկումներ կապված նաև միլիարդավոր դոլարների հետ, ինչի պատճառով էլ տարիներ շարունակ Լոնդոնում բնակված, հրեական ծագումով ռուսաստանցի միլիարդատերը Ստամբուլում մասնակցում է ռուս-ուկրաինական բանակցությանը: Իսկ ի՞նչ միլիարդներ կարող են լինել այդ բանակցության սեղանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում