Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության գործարկման համար շահագործվելու է 140 ավտոմեքենա

Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են, որ ապրիլի կեսերին պարեկային ծառայությունը նշված մարզերում կգործարկվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն իրականցվում են տարբեր ուղղություններով՝ շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական համալրում: Կարևոր բաղադրիչներից է նաև կրթական պրոցեսը:

«Կրթական բաղադրիչը ևս վերջնական փուլում է: Առաջիկայում ավարտական քննություններն են, որոնց հետևելու են միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Սա միտված է լավագույնս ապահովելու կրթական պրոցեսի անաչառությունը»,-ասաց Արփինե Սարգսյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ շենքերի, շինությունների վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Հաջորդ շաբաթ վերջնական աշխատանքները կավարտվեն ու կտեղադրվի անհրաժեշտ գույքն ու տեխնիկան:

«Հարյուր ավտոմեքենա արդեն գտնվում է Հայաստանում, ևս 40-ը ճանապարհին է: Ռուսաստանի և Վրաստանի սահմանային հատվածում եղանակային պայմաններից ելնելով մի փոքր ձգձգվում էր այդ 40 ավտոմեքենայի ներկրման հարցերը, սակայն արդն լուծվել է և առաջիկա օրերին դրանք ևս կլինեն Հայաստանում»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Ինչ վերաբերում է կադրերին, ապա Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ այս պահին վերապատրաստում է անցնում 549 թեկնածու: Քննությունները հաջողությամբ անցնելուց հետո հիմնական մասը կնշանակվեն Լոռու և Շիրակի մարզերի համապատասխան ստորաբաժանումներում, մի մասն էլ կհամալրեն Երևանի պարեկային ծառայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում