Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

Նախարարությունը կարևորում է ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը. Ժաննա Անդրեասյան

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում մարտի 22-ին տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ոչ պետական դպրոցների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ոչ պետական դպրոցները հանրակրթության համակարգի թեև ոչ մեծ, սակայն՝ շատ կարևոր հատվածն են:

«Ոչ պետական դպրոցներում մենք հաճախ տեսնում ենք մանկավարժական նորարարության, այլընտրանքային կրթական ծրագրերի հիանալի օրինակներ, որոնք՝ որպես ձևավորված փորձ, պետք է ծառայեն պետական դպրոցներում փոփոխություններ կատարելու և զարգացում ապահովելու նպատակով: Այս առումով, կարծում եմ, ունենք դրական համագործակցության փորձ և ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի առնչությամբ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, որոնք շատ կարևոր են ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:

«Նախարարությունը կարևորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ ոչ միայն ժողովների և քննարկումների, այլև ինստիտուցիոնալ ձևաչափով: Մենք հետևողական ենք լինելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում` փաստելով հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության միասնականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու աջակցության և համագործակցության առաջարկներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը որպես համագործակցության առաջարկություն նշել է, որ անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին` ապահովելով իրավական դաշտի պահանջները, ինչպես նաև ներկայացնել պետական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծել է՝ ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների քննարկումները հատկապես օրենսդիր մարմնի հետ արդյունավետ և նպատակային են եղել:

«Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2023 թվականից ոչ պետական դպրոցների կրտսեր դասարանների աշակերտները պետության կողմից կստանան անվճար դասագրքեր: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության քննարկումների ժամանակ ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը նույնպես ընդունվել է»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:

Համատեղ աշխատանքի արդյունքում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծում ներառված ԱԱՀ հարկման դրույթը չեղարկվեց, որը, ինչպես նշել են ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները, չափազանց կարևոր էր իրենց հետագա գործունեության համար:

Համաժողովի ընթացքում «Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է 2021 թ.-ին ասոցիացիայի կատարած աշխատանքների արդյունքները, իսկ փոխնախագահ Մարիա Խախամյանն անդրադարձել է 2022 թ.-ի գործողությունների պլանին:

«Մեկ ձայն» ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը ներկայացրել է ասոցիացիային անդամագրվելու հնարավորությունները և նպատակները` նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կտա միավորելու ռեսուրսները և մի շարք հարցերի համար գտնելու արդյունավետ լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում