Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ. Արթուր Վանեցյան

Հայաստանի խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքները:

ԱԺ-ում լսումների ժամանակ Վանեցյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են:

«Հայաստանը և Արցախը այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում՝ այսպես կոչված 5 սկզբունքներ ներկայացնելով: Այն, թե ինչի մասին են սկզբունքները, վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք, իմ համոզմամբ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են: Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները` սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների հոգեբանական ահաբեկում, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ: Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է, զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ»,- ընդգծեց Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով` Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Ադրբեջանի ավագ եղբայրը` Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:

«Այս ամենին ի պատասխան Երևանը լուռ է, ավելի ճիշտ խոսում է այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մասին»,- հավելեց Վանեցյանը:

Վանեցյանի կարծիքով` Արցախի համար ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր:

«Մենք ունենք խնդիր գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայացնել Հայաստանի իշխող ուժը, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը և կարգավիճակ բառը պարզապես արտասանելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները»,- եզրափակեց Վանեցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում