Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ՀՀ կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի․ Հացահատիկի բավարար քանակի սերմ չկա

Ռուսաստանի Դաշնությունն  արգելել է  նաև հացահատիկային մշակաբույսերի  սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ 2022թվականի մարտի 14-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը հրամանագիր  է  ստորագրել, որով  մարտի 15-ից մինչև 2022-ի հունիսի 30-ը արգելվելու է  ՌԴ-ից  ոչ միայն հացահատիկային  մշակաբույսերի՝ցորենի տեսակներ,գարի,աշորա և այլն, այլև հացահատիկների  սերմերի  արտահանումը՝այդ թվում նաև  ԵԱՏՄ:

Հացահատիկային  սերմեր  ներկրող «Ագրո-Լայֆ» ՍՊԸ-ի տնօրեն, ֆերմեր Վահագն Վարդանյանը կարծում է, որ պարենային խնդիրների, գնաճի և ընդհանուր   գյուղատնտեսության  համար բավականին  բարդ և  ճգնաժամային շրջանում այս որոշումը  վատթար  իրադրություն է  ստեղծելու։ «Շուտով  ՀՀ-ում սկսվում է գարնանացանը, ցանքատարածությունները պատրաստ են, գյուղացիները, ֆերմերները սպասում էին սերմերին, գյուղերից  դիմում են սերմեր գնելու  համար,  պահանջարկը մեծ է, որը կփաստեն նաև  համայնքները, մնացած ներկրողները,  բայց  ցանելու համար  բավարար քանակի սերմ չկա, որովհետև ներմուծողները չեն կարողանում  ներկրել որակյալ սերմ։ Այն դեպքում, երբ ներկրողներն արդեն  ունեն սերմ ներմուծելու կնքված պայմանագրեր, վճարված գումարներ, նաև պայմանավորվածություններ և  հիմա  պարզ չէ՝ ինչ է լինելու, ինչպես են լուծվելու խնդիրները։ Ժամանակը գնում  է, իսկ մեր  պատկան մարմինները  չեն շտապում զբաղվել լուծումներով»,-ասում  է Վարդանյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ վիճակն ավելի վատ է լինելու այն առումով, որ այս ամենին գումարած՝ անցած տարի բերքը լավ չի եղել և սերմի ծրագիր այս տարի չի  կատարվել, իսկ ժողովուրդը սպասում էր, որ աջակցող ծրագիր կլինի։ Մինչդեռ նախարարությունն  արդեն զգուշացրել է, որ այս տարի սերմերի սուբսիդավորման ծրագիր  չի լինի։ «Արդյունքում  շատ քիչ ու պատահական, անորակ սերմերի ներկրում է  կատարվելու, հիմա էլ  մի քանի ներկրողի հաջողվել է, բայց եղածն էլ  չի բավարարելու,  ոչ որակյալ լինելու պատճառով  բերքատվությունը կնվազի։  Բացի դա՝  գների զգալի բարձրացում է սկսվել։ Բարձրակարգ  և 1-ին տեսակի վերարտադրության սերտիֆիկացված սերմերի այս տարվա գներն անցած տարվա համեմատ մոտ 10%-ով թանկացել են։ Օրինակ՝ գարին 250-280դրամ է, ցորենը՝ 270-300 դրամ, վարսակ՝ 250-280 դրամ, հաճարը՝ 300-350 դրամ և այլն»,-ընդգծում է նա։

Վարդանյանի համոզմամբ ՝ ՀՀ կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի գոնե սերմի արգելքի դեմ կամ միջնորդի, որ սերմ ներմուծվի, հակառակ դեպքում՝արդյունքը խայտառակ  վատ կլինի: «Ցանքատարածքները կկրճատվեն, բերքը քիչ կլինի, դա իր հերթին կառաջաց նի անասնակերի խնդիր, որը մեծ վնաս կհասցնի  անասնապահությանը։ Մյուս կողմից՝  հացահատիկի պակաս կլինի, աշնանը գները ավելի կբարձրանան, որն էլ կհանգեցնի շղթայական թանկացումների, իսկ  մյուս տարվա համար ընդհանրապես տեղական սերմ չի լինի: Իսկ ԵԱՏՄ, Ռուսաստանի հետ պայմանագրերով  պարենային անվտանգության, դեֆիցիտի պարագայում  պարտավորությունների փոխաջակցության  վրա հույս դնել պետք չէ»,-շեշտեց ֆերմերը։

Մենք հարցում էինք ուղարկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, բայց այդպես էլ պատասխան չստացանք։

Սերմ ներկրող «Թրանսփորթեյշն» ՍՊԸ-ի  տնօրեն Հակոբ Հակոբյանը մեզ փոխանցեց, որ այս որոշման պատճառով չի կարողացել ներկրել սերմի քանակը, որը հաստատված էր պայմանագրով։ Այս արգելքը հնարավոր չէ հաղթահարել, հավանաբար լրացուցիչ գումար պետք է ավելացնենք, համենայնդեպս առանց  նախարարության կողմից անհրաժեշտ  քայլեր ձեռնարկելու՝ չի լինի։ Այս պայմաններում չեմ էլ պատրաստվում ներկրել»,-նշեց մեր զրուցակիցը։

Մյուս կողմից՝ ըստ նրա՝ նորմալ սերմացուի ներկրման սուբսիդավորման հարցում գործող սկզբունքները, մոտեցումները նպաստող չեն։ «Այսինքն՝ նախարարությունը չպետք է նախ՝ ներկրողին սուբսիդավորի, այլ ավելի լավ է՝ գյուղացուն, երկրորդը՝սխալ է  գնային սահմանափակումը սերմացուների ներկրման գնի մեջ՝ասենք 250 դրամով սերմ գնելու պարտադրանքն այն դեպքում, երբ կարող ենք ավելի թանկ ու որակյալ սերմ բերել և առաջարկել գյուղացուն, բայց սուբսիդավորման այս սկզբունքով  փաստացի իրավունք չունենք։ Պետք չի այնպիսի սահմանափակում մտցնել, որի պատճառով  վատորակ սերմ են հաճախ ներկրում։ Սա կարևոր խնդիր է։»,-նշում է Հակոբյանը։ Մեր հարցին՝արդյոք տեղյակ է, կան ներկրողներ,ովքեր կարողացել են այնուամենայնիվ,ավելի վաղ հաջողացնել ներկրել, ի պատասխան գործարարն ասաց, որ ներկրում եղել է, բայց շատ քիչ քանակությամբ, ինչը հասատապես չի բավարարելու։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հացահատիկի սերմարտադրության ղեկավար Վ. ՈՒռուտյանը փոխանցեց, որ միայն  ներքին արտադրողների միջոցով հնարավոր չէ հացահատիկի մշակման ներքին պահանջները բավարարել։ «Այդ կազմակերպությունները խոշոր չեն.  մեծ մասը հիմնականում մի քանի ֆերմերների համար է կարողանում ապահովել մատակարարում»,-ընդգծում է նա։  Իսկ  ընդհանրապես, ըստ Ուռուտյանի,  նման խնդիրներից խուսափելու համար  պետք է նախարարությունը աջակցության ծրագրերով զարկ տա  բարձրորակ սերմերի տեղական  արտադրությանը, ավելացնի ֆինանսավորումը։ Դիտարկմանը, որ մշակման ծավալների մեծացման համար խոչընդոտներ չեն առաջանա՞, ի պատասխանա ասաց, որ եթե չստացվի ներկրել անհրաժեշտ քանակի սերմեր, բնականաբար կխոչընդոտի։

Մենք կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետարան։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի  հավաստմամբ՝ այդպիսի խնդիր դեռևս չի առաջացել Մարտունիում .«Մեզ մոտ դեռ չի մեկնարկել գարնանացանը, դեռ ձյան բավականին հաստ շերտ կա և վաղ է  անհանգստությունը։ Եթե արգելքը երկար տևի և հաստատվի, մեր փորձի հիման վրա՝ տեղական սերմ արտադրող տնտեսվարողներից կօգտվենք, որոնք քիչ թիվ չեն կազմում»-նշում է համայնքապետը։ Հովեյանի համոզմամբ՝ գյուղացիները խնդիրը ներքին տնտեսվարողների շնորհիվ կկարողանան կարգավորել, բայց եթե չստացվի, կդիմեն նախարարությանը։   Հարցին, թե Կառավարությունն այս հարցով որևէ քննարկում չի՞անցկացրել,  Հովեյանն ասաց, որ դեռևս որևէ խոսակցություն ու հանձնարարական չի եղել և ընդհանրապես անհանգստություն չկա դեռևս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում