Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Պարենային ապրանքների հարցում խուճապը չափազանցված է․ ինչ այլ մարտահրավերի առաջ է Հայաստանը

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է գյուղատնտես Հրաչ Բերբերյանը

-Պարոն Բերբերյան, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարվա մարտ ամսվա  համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն. մ³-ով, Արփի ջրամբարում` 10.30մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն.,նույն վիճակն է նաև մնացած  ջրամբարներում։ Այս իրավիճակն ի՞նչ խնդիրներ կառաջացնի բերքատվության առումով, եթե հաշվի առնենք, որ  պարենային անվտանգության  առումով ճգնաժամային  տարի է  նախատեսվում  ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

-Տեղումներն, այո´, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ են եղել, և դրա պատճառով պակաս են  ջրամբարների ջրային պաշարները։ Մտահոգվելու տեղ կա, բայց դա էական  խնդիր  չի առաջացնի, եթե ջրային ռեսուրսները ճիշտ կառավարվեն։ Մյուս կողմից՝ դեռ վաղ է հստակ գնահատականներ տալ, քանի որ, օրինակ, Շիրակի մարզում դեռ ձյան հաստ շերտ կա, պետք է մի քիչ  սպասել,հասկանալ։  Մյուս կողմից՝ հարկ եմ համարում  նշել, որ  խնդիրների զգալի մասը կապված է ջրային կոմիտեի անգետ, անարդյունավետ ու անբարեխիղճ,հաճախ օրինախախտ  աշխատանքի հետ։ Բան այն է, որ ջրամբրները կառուցվել են ոռոգման, գյուղատնտեսական նպտակով, բայց մեզ մոտ,ինչպես գիտենք,դրանց վրա ՀԷԿ-եր են կառուցված և ջրային կոմիտեի թողտվությամբ տարին տասներկու ամիս ջուր են վերցնում անթույլատրելի քանակով։ Ջրամբարների վրա ՀԷԿ կառուցելը ապօրինություն է  և պետք է  խստիվ արգելվի այդ թույլտվությունը, որովհետև դա շատ վատ է ազդում ոռոգման համակարգի վրա։ Պարզ լինելու համար նշեմ, որ վարչապետի հանձնարարականով ստուգման ենթարկված  ՀԷԿ-ից 150-ը նորմատիվների ընդգծված խախտումներով էին աշխատել. օրինակ՝100 լիտր ջուր վերցնելու փոխարեն  2000 լիտր էին վերցրել,որն էլ գնում է Ախուրյան,որի 50տոոկսը Թուրքիայից եկած ջուրն է։ Պատկերացնում եք ինչ չափի վնաս կարող են հասցնել։ Դրա վառ վկայությունը անցած տարվա ոռոգման ջրի արհեստական սակավությունն էր այն դեպքում, երբ  տեղումների քանակը  լրիվ բավարարար էր։ Ջրային կոմիտեի ապօրինությունների ու ապաշնորհ կառավարման հետևանքով  Շիրակում կորսվեց բերքի 40 տոոկսը։  Հետևաբար  չենք կարող խոսել, թե ջրի սակավ պաշարները  կարող են էականորեն ազդել պարենային խնդիրների, ճգնաժամի  վրա։

– Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում արդեն իսկ լարվածություն է ի հայտ եկել պարենային շուկայում. առևտրային շատ ցանցեր սահմանափակումներ են մտցրել վաճառվող սննդամթերքի քանակության նկատմամբ։ Ուկրաինական նավահանգիստների շրջափակման պատճառով այս տարի այդ երկրից ցորենի արտահանումը արդեն մեծ հարցականի տակ է։ Մյուս կողմից՝ Հայաստանը  ցորենը, գարին, ալյուրը, ձավարեղենը, արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ ներկրում է Ռուսաստանից։  Ձեր կարծիքով Հայստանի համար ի՞նչ մարտահրավերներ են առաջացնելու։

Ռուսաստանից սննդամթերքի ներկրման լուրջ  խնդիրներ չեմ կարծում ունենանք, մասնավորապես հացահատիկի, ձեթի ներկրման հարցում, քանի որ Ռուսաստանը միշտ այս ապրանքների  ավելցուկ է ունենում։ Ինչ վերաբերում է Ուկրաինայից ներկրման  հարցին,ապա այստեղ, այո,  դժվարություն կստեղծվի  եգիպտացորենով անասնակեր  ստանալու հարցում։ Մյուս կողմից,սակայն  անասունների քանակի այնպիսի անկում կա, որ անասնակերի պահանջարկն է քչացել։ Վերջին տարիներին մոտ 300 հազարով կրճատվել է   խոշոր եղջերավորների թիվը, որի մի մասը կաթ տվող կովերն են, ավելին ասեմ՝  պանրագործները կանգնել են կռախի առաջ.կաթ չկա,որ պանիր պատրաստեն։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ մենք հացահատիկի հարցում 35-40 տոկոսով ինքնաբավ ենք,ավելի լավ վիճակում կլինեինք, եթե Արցախի 100 հազար հեկտար ցորենի կորուստը չունենայինք։ Դրան զուգահեռ՝  ցորենի հարցում խնդիր լինելու դեպքում կարող ենք Ղազախստանից ներկրել, թեև մի քիչ որակով զիջում է, բայց նորմալ հաց կարող է  պատրաստվել։ Իմ կարծիքով՝ պարենային հարցում խուճապը չափազանցված է։ Վերջերս Ռուսաստանը անգամ Թուրքիա է ձեթ ուղարկել։ Բացի այդ՝ հիմա ավելի շատ ալյուր է ներկրվում, քան ցորեն։ Ինձ համար, սակայն, դա  անհասկանալի և չպատճառաբանված տենդենց է։ Եթե նախկինում 90 տոկոս ցորեն էինք ներկրում,10 տոկոս ալյուր, հիմա հակառակն է։ Սխալ էր ալրաղացները փակել։ Մինչդեռ այդ ալրաղացները շատ լավ էին աշխատում և մարդկանց աշխատանքով էին ապահովում։

Այստեղ ավելի շատ պարարտանյութի թանկացման խնդիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ, որն անգամ սուբսիդավորելուց հետո թանկ է անցած տարվա  համեմատ։ Այս իրավիճակի համար արդեն մեղավոր է  էկոնոմիկայի նախարարությունը՝ իր անհեռատես ու ոչ արհեստավարժ գործելակերպով։ Եթե վերջինս  պարենային պլանավորում կատարեր ժամանակին, ապա պարարտանյութն ավելի վաղ ձեռք կբերեր՝մոտ 600դրամով  և կխուսափեր այսպիսի խնդրից։ Բանջարեղենի հարցում անցած տարի սխալ քաղաքականություն վարեց, օրինակ կաղամբի և վարունգի ավելցուկ կար և պետք էր դա վերամշակել և տալ բանակին, բայց չարեց։

Այս իրավիճակում ռիսկերից  բացի՝ ինչ-որ հնարավորություններ մեզ ընձեռվում է։

-Ուկրաինան չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Հակառակը՝ռուս-ուկրաինական պատերազմը նաև կարող է օգուտների հնարավորություններ ընձեռել։ Արդեն պարզ է, որ Ուկրաինան որպես գյուղմթերք արտադրող երկիր այս տարի դուրս կմղվի շուկայից, իսկ հարակից մի քանի երկրում կարտոֆիլի հիվանդություններ են մոլեգնում։ Սա անցած տարի արդեն իսկ նպաստեց, որ Հայաստանից արտահանվի 40 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի,եթե կառավարությունը ճիշտ աշխատի, մինչև 200 հազար տոննա կարտոֆիլ կարող ենք արտահանել և մեծ շահույթ ստանալ։ Այդ գումարը մեծ օգնություն կլինի  հայ ֆերմերներին, իսկ դա էլ իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը։ Իսկ դրան հասնելու համար գյուղոլորտի մեջ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ են պետք ներդնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում