Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ Է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն Է դարձել:
Հունգարիայի Ազգային ժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում երկրի նոր նախագահ Է ընտրել վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ «Ֆիդես» կառավարող կուսակցության փոխնախագահ, ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին:
Նրա օգտին քվեարկել Է 199 պատգամավորներից 137-ը: Հեռարձակումն իրականացվել Է M1 հունգարական ալիքով: Ընտրություններում 44-ամյա Նովակի մրցակիցն ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա թեկնածու տնտեսագետ Պետեր Ռոնան Էր: Հանրապետության նախագահն ընտրվում Է Ազգային ժողովի կողմից՝ հինգ տարվա ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը երկու անգամ զբաղեցրել Է Յանոշ Ադերը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: