Sunday, 12 07 2026
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ

Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Այս մասին հայտնում են նախարարությունից, նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող համատեղ ծրագրերը:

Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ դպրոցական սննդի ապահովման շրջանակում: Նախարարը նաև բարձր է գնահատել «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և առանձնահատուկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ներկայացնելով ռազմավարության հիմնական նպատակները և թիրախները:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման խնդրին՝ մասնագիտական կրթության զարգացման համատեքստում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ փորձ է արվել վերանայել ըստ մասնագիտությունների բուհերի պետպատվերի տեղերի բաշխման քաղաքականությունը՝ այս հարցում կարևորելով երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ներկայում ընթացող ակտիվ երկխոսությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիայն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում թևակոխել է մեծածավալ բարեփոխումների փուլ՝ ընդգծելով, որ առանց կրթության հնարավոր չէ զարգացում, և հենց կրթությունն է ցանկացած երկրի զարգացման առանցքը: Նա հատկապես կարևորել է վաղ մանկության զարգացման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՄԿՈԻ ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով: Լիլա Պիտերս Յահիայը շեշտել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և կառույցները պատրաստակամ են աջակցելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել այդ ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են:

Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով, ինչպես նաև այն ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:

Հանդիպմանն արծարծվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում