Friday, 10 07 2026
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Հանդիպման 76-րդ րոպեին․ Ինչու իրականում հեռացավ Հենրիխ Մխիթարյանը

Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշումը տարաբնույթ մեկաբանությունների առարկա է դարձել հասարակության շրջանում։ Ոմանք այն կարծիքին են, որ «Ռոմայի» կիսապաշտպանը նման որոշում կայացրեց հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով։ «Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի»,- sport.news.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը:

Վերջինս ազգային թիմում և «Փյունիկում» երկար տարիներ խաղացել է Մխիթարյանի հետ։ Եթե ավելի պարզ մեկնաբանենք Հովսեփյանի շեշտադրումները, կստացվի, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմը լքել է ոչ այնքան լավ վերաբերմունքի հետևանքով։ «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա»,- հայտարարել էր Մխիթարյանը: Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։ Հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր տեղը զիջելով երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին։ Հեռանալով խաղադաշտից Մխիթարյանը ավագի թևկապը փոխանցել էր Վարազդատ Հարոյանին։ Սա կարելի է համարել խորհրդանշական դրվագ։ Ազգային թիմից հեռանալու որոշումը հնարավոր է Մխիթարյանը կայացրել է հենց այդ պահին երբ ավագի թևպակը փոխանցել էր խաղընկերոջը։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև Գերմանիայի դեմ հանդիպումը։ 2020 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։ Բոլորս էինք խոսում մեր հավաքականի կտրուկ վերելքի մասին։ Հավատում էինք, որ կկարողանանք ձեռք վերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի, բայց․․․։

Մխիթարյանը ազգային թիմին միացավ սեպտեմբերին։ ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել էր մեր գլխավոր թիմի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին, ինչպես նաև հավաքականում խփած 40 գոլի շեմը հաղթահարելու մասին։ Մխիթարյանի մասնակցությամբ 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հիմք ընդունելով գրանցված արդյունքը ոմանք շտապեցին պնդել, որ առանց Մխիթարյանի հավաքականը շատ ավելի լավ էր, խաղում և որ Մխիթարյանի վերադարձը հավաքականը բացասական ազդեցություն ունեցավ։ Ստեղծված մթնոլորտը չէր կարող չազդել Մխիթարյանի վրա։ Ազգային թիմից հեռանալու որոշումից հետո առաջին տպավորությունը որ ստեղծվում է հետևյալ է․ Եթե առանց ինձ ավելի լավ էիք խաղում, ես այլևս չեմ խանգարի։

Սրանք թերևս կարծիքներ և տպավորություններ են։ Հարգելով Մխիթարյանի որոշումը մեզ մնում է թերևս շնորհակալություն հայտնել երկար տարիներ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, և հաջողություն մաղթել ակումբային կարիերայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում