Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ոսկե հնարավորություն․ Ինչ ճակատագիր է սպասվում ՌԴ-ում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի հավաքականին և ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելուց հետո եվրոպական ֆուտբոլում հաստատվեց միանգամայն նոր պատկեր։ Հազարավոր ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ռուսական ակումբներում՝ հայտնվել են անորոշ և ինչ-որ տեղ նաև անելանելի իրավիճակում։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում 399 ֆուտբոլիստներ, որոնցից 132-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրենասֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։Նշենք, որ ռուսական բոլոր ակումբները իրենց գործունեությամբ եկամուտ չեն ապահովում, այլ սնվում են գլխավոր հովանավորների միջոցներով։ Օրինակ Սանկ Պետերբուգի գլխավոր հովանավորը «Գազպրոմն» է, իսկ Մոսկվայի «Սպարտակինը»՝ «Լուկօիլ» նավթային ընկերությունը։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով նշված ընկերություններըն ահռելի կորուստներ են կրել։

Բնական է, որ ստեղծված իրավիճակում խոշոր ընկերությունների կողմից ֆուտբոլը կմղի երկրորդ պլան։ Բացառված չէ, որ շատ թիմեր ուղղակի լուծարվեն։ Ակումբներին միջազգային մրցաշարերից հեռացնելուց հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգան իր հերթաին ուղղակի արժեզրվեց։ Մասնավորապես, Ռուսաստանի առաջնությունը այսուհետ կլինի եվրոպական ֆուտբոլից անջատ մի մրցաշար որտեղ խաղալը ուղղակի անիմաստ կլինի։ Խոսքը վերաբերվում է հատկապես բարձրակարգ ֆուտբոլիստներին։ Անդրադառնանք թերևս Ռուսաստանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին։ Այսօր մեր գլխավոր թիմի երկու առանցքային ֆուտբոլիստներ ներկայացնում են ռուսական Պրեմիեր լիգան։ Խոսքը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի մասին է։ 21-ամյա Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ Ուղիղ մեկ տարի առաջ Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ 2020 թվականի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն էր ընդունել նաև Բայրամյանը։ Վերջինս ևս գտնվում էր Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, բայց․․․։ Եվրո-2020-ից հետո ռուսական մամուլը մեղադրեց ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին Բայրամյանի փոխարեն Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելու մեջ։ Ակնհայտ է, որ Բայրամյանը և Սպերցյանը ունենալով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն մոտ ապագայում կհայտնվեն այլ ակումբներում։ Նրանց ոչինչ չի խանգարի խզել պայմանագրերը և հեռանալ։ Մասնավորապես ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբներում հանդես եկող լեգեոներների նկատմամբ կսկսվի որս։ Այլ իրավիճակում են Ռուսաստանի ազգային թիմի և ընդհանրապես ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստները։

Հավանականությունը մեծ է, որ նրանք խնդիրներ կունենան Եվրամիության ակումբներ տեղափոխվելու գործըթացում։ Միանգամայն անորոշ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա աստղ Արսեն Զախարյանը։ Մերժելով Հայաստանի հավաքականին՝ նա անցյալ տարի հանդես եկավ Ռուսաստանի ազգային թիմում և այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Զախարյանը ելույթ չի ունենա 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական այնպիսի գրանդակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ռուսական ֆուտբոլային քաղաքացիությունը Զախարյանին հնարավոր է թույլ չտա կարիերան շարունակել բարձրակարգ գրանդ ակումբներում։ Կարճ ասած մերժելով Հայաստանը՝ Զախարյանը քար գցեց իր կարիերայի վրա։

Ճակատագիրը ուղղակի հեգնեց նրան։ Վերջին շրջանում Ռուսաստանի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում էր մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը, որը ելույթ է ունենում Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Նա ունի ոսկե հնարավորություն ընդունելու հայկական ֆուտբոլային քաղաքացիություն և կարիերան շարունակել նոր ուղիով։ Եվ ընդհանրապես Ռուսաստանում ելույթ ունեցող բազմաթիվ տղանդավոր ֆուտբոլիստներ ունեն ոսկե հնարավորություն ընտրել Հայաստանը և փրկել կարիերան։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որպեսզի ՀՖՖ-ն սեղմ ժամկետում այսպես ասած Հայաստան բերի մեր հայրենակիցներին։ Մենք պարտավոր ենք օգտագործել բացառիկ հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում