Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Մշակվում են տարբեր սցենարներ․ ԿԲ հայտարարությունը

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական  համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից մի շարք հարցերի է անդրադարձել Կենտրոնական բանկը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մասնավորապես ԿԲ-ն նշում է, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու: ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի:

Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։

-SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։ ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։

Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները։

-Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։

Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա։

-Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործարքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։

Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա։

-Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունություն, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։

Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա։

-Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։ Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։

Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա:

– Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկն առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։

Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա։

-Ապրանքների ֆիզիկական շարժն այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկն ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։

Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա։

-ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով։ Առանձին դեպքերի վերաբերյալ Կենտրոնական բանկն արդեն իսկ հանդես է եկել հստակ հաղորդագրությամբ։ Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում